Մատչելի հղումներ

Արեթա Ֆրենքլին՝ Սոուլի լեգենդար թագուհին


76 տարեկան հասակում կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն ձայներից մեկը՝սոուլի թագուհին: Հինգ տասնամյակից ավելի ամերիկյան և համաշխարհային երաժշտական ասպարեզում իր ուրույն տեղը զբաղեցրած Արեթա Ֆրենքլինը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել միլիոնավոր երկրպագուների և արվեստագետների համար:

1967 թվականին Արեթա Ֆրենքլինի «Respect», թարգմանաբար՝«Հարգանք» երգը՝ նվաճելով երաշժտական ամենաբարձր հորիզոնականները, երգչուհուն բերեց մեծ հաջողություն և ճանաչում, այդ թվում՝նրա հեղինակավոր 18 Grammy մրցանակներից առաջինը:

Հայտնի երաժիշտ Օտիս Ռեդդինգի կողմից գրված «Respect» հիթային երգը ժամանակի ընթացքում դարձավ նաև կանանց օրհներգը:

«Բայց բոլորն են հարգանք պահանջում, բոլորը` երիտասարդից մինչև տարեց, կամ՝ միջին տարիքի մարդ, արական, իգական սեռերի. մենք բոլորս ցականում ենք հարգված և գնահատված լինել: Ժամանակի ընթացքում, թե առաջ և թե հիմա, երգը չի կորցրել, այլ պահպանել է իր իմաստը»,- ասել է Ֆրենքլինը:

Հատկանշական է, որ երգչուոհւ շուրջ 6 տասնամյակ տևած բեղղուն ստեղծագործական կյանքի ընթացքում հարգանքն ու հաջողությունը մշտապես ուղեկցել են նրան:

Հարգանքի նա արժանացել է նաև իր արվեստագետ ընկերների, հայտնի աստղերի, նախագահների,ինչպես նաև՝աշխարհի տարբեր երկրներում բնակվող միլիոնավոր երկրպագուների կողմից:

Սոուլի թագուհին իր երաժշտական կյանքի տարբեր փուլերում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի և հիթային կատարումներով հայտնի նրա ձայներիզները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

1994 թվականին, 52 տարեկան Արեթա Ֆրենքլինը հեղինակավոր Kennedy Center Honors-ի ամենաերիտասարդ մրցանակակիրն էր: 2005 թվականին 14 լեգենդար ամերիկացիներից մեկն էր, ով արժանացավ Նախագահի ազատության հուշամեդալին:

Արեթա Ֆրենքլինը ելութներով հանդես է եկել ամենատարբեր բեմերում և ամենատարբեր լսարանների համար, այդ թվում `նախագահ Բարաք Օբամայի 2009 թվականի երդմնակալության արարողությունը:

Մտերիմների խոսքերով՝նա բարեկիրթ էր թե՛ բեմում, թե՛ կյանքում:

«Երաժշտությունն իմն է՝ իմ անբաժան մասնիկը: Ես դեռ երկար ժամանակ պետք է երգեմ և կերգեմ», - ասել է Արեթա Ֆրենքլինը:

Թեև սոուլի լեգենդար թագուհին այլևս մեզ հետ չէ ֆիզիկապես, նրա հնչեղ ձայնն ու ինքնատիպ երաժշտությունը կշարունակեն ապրել և կփոխանցվեն հաջորդ սերունդներին:

XS
SM
MD
LG