Մատչելի հղումներ

Հյուսիսային Իրաքի ներքին տեղահանվածների նոր մարտահրավերը


Իրաքի կառավարությունը ծրագրում է փակել երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ շրջանների ժամանակավոր դպրոցների 70 %-ը՝ հարցականի տակ դնելով մոտ 416 դպրոցներում կրթվելու հնարավորություն ստացած ներքին տեղահանված անձանց երեխաների՝ հազարավոր աշակերտների ապագան:

Սա Հյուսիսային Իրաքում գտնվող «Հասան Շամ» ճամբարն է, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել հազարավոր ներքին տեղահանվածներ:

Շատերն այստեղ են հայտնվել Մոսուլի մարտերի ժամանակ ՝ փախուստի դիմելով Իրաքի բանակի և Դաեշի զինյալների միջև ընթացքող բախումներից:

Այստեղ բնակվող երեխաների մեծ մասը հաճախում են վրանների տակ գործող ժամանակավոր դպրոցներ:

Ներկայումս, ինչև, Իրաքի կառավարությունը ցանկանում է փակել ժամանակավոր դպրոցներն ու կոչ անում բոլոր ուսուցիչներին վերադառնալ իրենց բնակավայրեր:

«Եթե նրանք փակեն դպրոցները, իմ երեխաների ապագան անորոշության նոր փուլ կթևակոխի և նրանք ստիպված կմնան ինչ-որ հասարակական կազմակերպության կողմից տրամադրվող ոչ ֆորմալ կրթության հույսին: Եթե ես կարողանայի աշխատանք գտնել իմ հայրենի քաղաքում, ես իմ երեխաների հետ միասին կվերադառնայի Թալ Աֆար: Դա լավ կլիներ», - ասում է Թալ Աֆարից տեղահանված Նադհիր Մուստաֆա:

Ժամանակավոր դպրոցների փակման ծրագիրը միտված է արագացնել ներքին տեղահանված անձանց վերադարձն իրենց բնակավայրեր:

Իրբիլ նահանգում Կրթության նախարարության ներկայացուցիչ Աբդուլմյուջիբ Նաիֆը նշում է, որ ոչ բոլոր դպրոցներն են փակվելու և ոչ բոլոր ոչ բոլոր ուսուցիչներն են մեկնելու:

Նրա խոսքերով, ինչևէ, այն ուսուցիչները, ովքեր չեն ցանկանում հեռանալ ճամբարից, պետք է հիմնավոր ապացույցներ ներկայացնեն, թե ինչու չեն կարող հայրենի բնակավայր վերադառնալ, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատանքից:

«Չնայած նախարարության կողմից Քրդստանի տարածքում իր ներկայացուցչությունը չփակելու վերաբերյալ որոշում է կայացվել՝ պետական բոլոր աշխատողները, մասնավորապես ուսուցիչները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, այն տարածքները, որտեղ բնավ ապահով չէ: Չկան առողջապահական ծառայություններ, շատերի տները քանդվել է պատերազմի ժամանակ: Ով կարողանա ապացուցել՝ նա չի տեղափոխվի, իսկ մնացած բոլոր ներքին տեղահանվածները պետք է լքեն ժամանակավոր կացարանները», - ասում է Իրբիլ նահանգում Կրթության նախարարության ներկայացուցիչ Աբդուլմյուջիբ Նաիֆը:

Նշենք, որ Իրաքի Կրթության նախարարությունը ծրագրում է գալիք ուսումնական տարվա սկզբին կրճատել՝ երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ շրջանների ժամանակավոր դպրոցների 70 տոկոսը:

Տվյալ որոշումը, ըստ փորձագետների,կարող է էապես ազդել 416 դպրոցներում կրթվելու հնարավորություն ստացած ներքին տեղահանված անձանց երեխաների՝ հազարավոր աշակերտների վրա:

«Հասան Շամ» ճամբարի ղեկավարների փոխանցմամբ՝թեև ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր,փակման ենթակա դպրոցների վերջնական թիվը դեռ հայտնի չէ:

XS
SM
MD
LG