Ամերիկյան Վերմոնտ նահանգում նահանգապետի աթոռի համար պատմության մեջ առաջին անգամ կպայքարի տրանսգենդեր Քրիսթին Հալքուիսթը:
«Սա միայն տրանսգենդերների մասին չէ, միայն սեռական փոքրամասնությունների մասին չէ, սա բոլոր մեկուսացված համայնքների մասին է», - Հալքուիսթը հաղթել է դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին եւ նոյեմբերի 6-ի ընտրություններին որպես կուսակցության թեկնածու է առաջադրվելու Վերմոնտի գործող հանրապետական նահանգապետ Ֆիլ Սքոթի դեմ:
«Անչափ հպարտ եմ, որ հանդիսանում եմ Դեմոկրատական կուսակցության դեմքն այսօր», - նշել է նա:
Քրիսթին Հալքուիսթն առաջադրվել էր որպես թեկնածու՝ կուսակցության ներսում երեք այլ դեմոկրատների հաղթելով: ԱՄՆ-ի տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները հույս ունեն նոյեմբերան համապետական ընտրություններին տարբեր մակարդակների պետական մարմիններում ունենալ առնվազն 10 թեկնածու, որը կլինի պատմության մեջ տրանսգենդեր թեկնածուների խոշորագույն թիվը:
Facebook Forum