Մատչելի հղումներ

Էրդողանը առաջարկում է բոյկոտել IPhone-ը


Թուրքիայի արժույթը շարունակում է անկում ապրել: Նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Թուրքիային միտումնավոր կերպովտնտեսական հարված հասցնելու մեջ: Ռուսաստանը հայտարարում է երկկողմանի առևտրային հարաբերություններում ազգային արժույթի օգտագործման անհրաժեշտության մասին

Թուրքիայում շարունակում է անկում ապրել ազգային արժույթ լիրան, որը վնասում է երկրի տնտեսությանը և սպառնում տարածվել դեպի այլ երկրներ:

Այս տարվա ընթացքում թուրքական լիրան արդեն կորցրել է իր արժեքի շուրջ 45 տոկոսը ամերիկյան դոլարի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրում է այս հարցում ամերիկյան կողմին՝ ԱՄՆ-ի գործողությունները որակելով որպես հարված մեջքից դաշնակցի կողմից:

Հիշեցնենք, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամակցությանը՝ վերջին շրջանում երկու դաշնակիցների հարաբերությունները բավականին լարված են մի շարք պատճառներով, ներառյալ Սիրիայի ճգնաժամն ու ամերիկյան բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորումը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելացրեց Թուրքիայից ներկվող ալյումինի ու մետաղի մաքսատուրքերը և իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել, որ թուրքական լիրան անկում է ապրում ուժեղ ամերիկյան դոլարի դիմաց:

Թուրքական տնտեսությունը զգալիորեն կախված է ամերիկյան դոլարից: 2008 թվականի ճգնաժամից հետո Թուրքիան և մի շարք այլ երկրներ օգտվեցին ցածր տոկոսադրույքերից և դոլարով վարկեր վերցրեցին, որոնց սպասարկումն այժմ՝ ավելի ուժեղ դոլարի պարագայում, դառնում է ավելի թանկ: Միջազգային ներդրողները մտահոգված են, որ Թուրքիայի ճգնաժամը կարոս է տարածվել այլ երկրների վրա:

Սակայն Անկարան չի պատրաստվում նահանջել: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միասնաբար ինչպես հեղաշրջման օրերին կդիմակայի լիրայի արժեզրկանն ու սղաճին: Նա կոչ է արել վաճառել դոլարներ և ձեռք բերել ազգային արժույթ:

Էրդողանի կարծիքով թուրքական արտադրողները պետք է շարունակեն արտադրել և արտահանել թուրքական ապրանքներ: Բացի այդ, նախագահը կորչ է արել բոյկոտել ամերիկյան էլեկտրոնային արտադրանքը, մասնավորապես IPhone հեռախոսները՝ խոստանալով պատժամիջոցներ սահմանել դրանց նկատմամբ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր թուրք գործընկերոջ հետ մամլո ասուլիսի ընթացքում, ևս արձագանքել է ամերիկյան պատժամիջոցներին՝ դրանք որակելով որպես խախտում միջազգային առևտրային իրավունքի: Նա կանխատեսում է, որ ամերիկյան դոլարի դերը, որպես միջազգային արժույթ, աստիճանաբար կնվազի՝ իր տեղը զիջելով ազգային արժույթներին:

«Ազգային արժույթների օգտագործումը երկկողմանի առևտրային հարաբերություններում մի քանի տարի է արդեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների նպատակն է: Նույն մտադրությունը կա Իրանի հետ մեր երկկող հարաբերություններում: Ոչ միայն Թուրաքիայի ու Իրանի, այլ նաև Չինաստանի հետ մենք կնքում ենք պայմանագրեր ազգային արժույթները երկկողմանի առևտրում օգտագործելու համար»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Սակայն Ռուսաստանի արտգործնախարարը չի հաստատել, որ Մոսկվան վերջնականապես կհրաժարվի դոլարից Անկարայի հետ երկկողմանի առևտրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG