Մատչելի հղումներ

Թուրքական լիրայի անկման առաջացրած իրարանցումը


Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ երկրի ֆինանսների նախարարը երեքշաբթի պատրաստվում է կոչով դիմել հարյուրավոր օտարերկրյա ներդրողների:

Թուրքական լիրայի սրընթաց արժեզրումը երեքշաբթի օրը հնարավորություն է ընձեռել բազմաթիվ գնորդների թանկարժեք ապրանքներ ձեռքբերել առավել մատչելի գներով: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են:

Ազգությամբ թուրք, Գերմանիայի քաղաքացի Գուլչանն ասում է, որ հատուկ ժամանել է Թուրքիա գնումներ կատարելու՝ հաշվի առնելով լիրայի նկատմամբ եվրոյի ներկայիս բարձր ինքնարժեքը:

«Մենք համացանցում համեմատեցինք ապրանքների գները, հաշվեցինք մեր եվրո ունենալու առավելությունը և հիմա այստեղ ենք՝ գնումներ կատարելու: Դուք տեսնում եք մարդկանց բազմությունը, եթե ինձ հերթ հասնի, ես ինձ համար պայուսակ կգնեմ», - ասում է Գուլչանը:

Հիշեցնենք, որ թուրքական լիրայի արժեզրկումը վերսկսվեց նախորդ շաբաթ՝ Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ սահմանված նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Էրդողանի տնտեսական քաղաքականության մասին հայտարարություններից հետո:

Նշենք, որ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքավորումներ գնելուց: Նա նաև շարունակում է կոչ անել երկրի բնակչությանը վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները՝ լիրայի դիրքերն ամրապնդելու համար:

XS
SM
MD
LG