Մատչելի հղումներ

Ուղևորություն դեպի տիեզերք՝  1-ին վերաօգտագործվող տիեզերագնա խցիկներով


NASA-ի տիեզերագնացները SpaceX Dragon-ի առաջին առաքելությունը բնորոշում են որպես բացառիկ ՝առաջին սերնդի հնարավորություն:

Տիեզերագնացները, ում հաջորդ տարի հնարավորություն է ընձեռվել առաջին շահույթ հետապդնող տիեզերգնա խցիկներով ճամփորդել երկրի ուղեծրից դուրս, SpaceX ընկերության Կալիֆոռնիայի կենտրոնակայանում կիսվել են իրենց տպավորություններով:

«Միայն տիեզերական կայան ուղեվորվելու միտքը և անձնակազմի մաս կազամելու հնարավորությունը ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում: Մենք այնուհետեւ կկարողանանք մեր ներդրումն ունեննալ ընթացիկ գործընթացներում, որպեսզի Բոբին, Դագին և Մայքին պատրաստենք հաջորդ թռիչքներին և սովորեցնենք աշխատել և ապրել տիեզերակայանում: Ես չափազանց ոգևորված եմ: Սա երազանքի նման մի բան է և ես շատ մեծ խանդավառությամբ եմ սպասում առաջին ճամփորդությանը», - ասում է SpaceX Dragon-ի առաջին առաքելության անձակազմի անդամ Վիկտոր Գլովերը:

NASA- ն միլիարդավոր դոլարներ է վճարում SpaceX, Boeing, Northrop Grumman ընկերություններին տիեզերակայան տեղափոխող անձնակազմի խցիկների արտադրության, ինչպես նաև՝ բեռների առաքման համակարգերի զարգացման նպատակով:

XS
SM
MD
LG