Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Ռուսաստանի


Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սկսում ընդդեմ Ռուսաստանի
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սկսում Ռուսաստանի դեմ՝ ռուս նախկին լրտեսին ու նրա դստերը թունավորելու մեղադրանքով։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու երկու շաբաթից։

Մեծ Բրիտանիայում Նովիչոկ անվանումը կրող նյութով մարտ ամսին թունավորված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը ապաքինվեցին։ Նույն նյութով ավելի ուշ թունավորված երկու անձանցից մեկը նույնպես կարողացավ հաղթահարել մահվան դեմ պայքարը, սակայն նրա ընկերուհին զոհ գնաց թույնին։
Հետաքննիչներին հաջողվեց պարզել առնվազն երկու կասկածյալների ինքնությունը, որոնք ներկայումս գտվնում են Ռուսաստանում։

Կրեմլը հերքում է Մեծ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքները, սակայն չի տալիս բացատրություն այն մասին, թե ինչպես է Խորհրդային Ռուսաստանում արտադրված, ռազմական աստիճանի բերված թույնը դուրս բերվել երկրի տարածքից։ Փորձագետները հիշեցնում են նաեւ Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման միջոցով իրականացված սպանությունը 2ՕՕ6 թվականին։ Մեծ Բրիտանիայի հետաքննիչների վերջնական եզրակացության համաձայն, այդ սպանության մեջ մեղավորը Ռուսաստանի կառավարությունն է։

Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը թունավորումների այս շարքից հետո իրենց երկրներից արտաքսեցին ռուս մի շարք դիվանագետների։ Պետդեպարտամենտի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանը պատժամիջոցների է ենթարկվում մահացու թույն կիրառելու միջոցով միջազգային օրենքները ոտնահարելու պատճառով։ Պատժամիջոցների կիրառման մասին Միացյալ Նահանգները հենվում է 1991 թվականին ընդունված օրենքի վրա։

Պատժամիջոցները տարածվում են ամերիկյան այն ընկերությունների վրա, որոնք Ռուսաստան են առաքում ազգային անվտանգության համար վտանգ պարունակով ապրանքներ, ինչպես օրինակ էլեկտրոնային սարքավորումներն են։

Այս որոշումն արդեն իսկ մեծապես ազդել է ռուսական ռուբլու ինքնարժեքի վրա։ 66 ռուբլի մեկ դոլարի դիմաց վերջին անգամ գրանցվել էր 2Օ16 թվականին։

Վերլուծաբանների կարծիքով, իրադարձությունների նման զարգացման դեպքում ռուբլու ինքնարժեքը կշարունակի արագ անկման ընթացքը, ու կանգ կառնի ցածր ինչ որ մակարդակի վրա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, որն ԱՄՆ-ին մեղադրում է Ռուսաստանին որպես ՝՝չարիք՛՛ ներկայացնելու մեջ, առանց մանրամասնություններ ներկայացնելու, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստվում է հակադարձ քայլերի։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ պահպանում է լռություն վերջին այս զարգացումների հարցում, որոնք կարող են խափանել Պուտինի հետ նոր, ջերմ հարաբերություններ հաստատելու իր ջանքերը։


XS
SM
MD
LG