Մատչելի հղումներ

Թուրքիան որոնում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու ուղիներ, բայց՝ նայում դեպի Չինաստան


Թուրքիան որոնում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը մեղմելու ուղիներ, բայց՝ նայում դեպի Չինաստան
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Աստիճանաբար ավելի են սրվում առանց այն էլ լարված հարաբերություններն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ։ Հակասությունների առանցը Թուրքիայում բնակվող ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնն է, ում Թուրքիայի իշխանությունները 21 ամիս բանտում էին պահում՝ նրան մեղադրելով հեղափոխության ձախողված փորձի ժամանակ դեր ունենալու մեջ։ ԱՄՆ-ը, այդ մեղադրանքները համարելով շինծու, պահանջում է նրա եւ Թուրքիայում ձերբակալված մի քանի այլ ամերիկացիների ազատ արձակումը։

Հարցին, թե արդյոք կողմերի միջեւ այս հարցով անցկացվող բանակցությունների ընթացքում գրանցվել է առաջընթաց, Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն ասել է, որ եթե լիներ համարձայնություն, Բրանսոնը եւ մյուսներն արդեն կլինեին տանը՝ Միացյալ Նահանգներում։ Նրա խոսքերով, պետքարտուղար Մայք Փոմփեոն հեռախոսով զրուցել է Թուրքիայի իր պաշտոնակցի հետ։

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը, փորձելով մեղմել իրավիճակը, թվիթերյան իր էջում գրել է, թե ԱՄՆ-ը, չնայած վերջին հակասություններին, շարունակում է մնալ Թուրքիայի հաստատակամ դաշնակիցն ու բարեկամը։

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին շատ է զայրացրել թուրք երկու նախարարների պատժամիջոցների ենթարկելու ԱՄՆ-ի որոշումը։ Նրա խոսքերով, ՝՝Հոգեւորական Էնդրու Բրանսոնի առնչությամբ իրականացվող քայլերը հարիր չեն ռազմավարական գործընկերոջը։ Այդ քայլերն իրականացնելով՝ ԱՄՆ-ը մեծապես անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՛՛, ասել է նա։
Էրդողանը, որպես պատասխան, դիմել է նմանատիպ քայլի ընդդեմ ԱՄՆ-ի, սակայն խուսափել է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ անձնական հարձակումներից։

Լարվածությունը մեղեմելու նպատակով թուրքական մի պատվիրակության կողմից ԱՄՆ կատարելիք այցի մասին հաղորդագրությունները նպաստել են, որ թուրքական լիրայի ինքնարժեքի արագ անկումն ինչ որ չափով դանդաղի։ Սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կարող է դառնալ Թուրքիայում ֆինանսական իրական ճգնաժամի պատճառ։
Էրդողանը հույսը դնում է Չինաստանից ֆինանսավորում ստանալու վրա՝ ֆինանսավորումը դիվերսիֆիկացնելու նպատակով։ Նա կոչ է արել թուրքերին մասնակցել ՝՝ազգային դիմադրությանը՛՛ եւ իրենց բարձերի տակ պահվող արտասահմանյան տարադրամները վերածել թուրքական լիրայի։

Իսկ հաշվի առնելով թուրքական ֆինանսական եւ տնտեսական շուկաներում անորոշ իրավիճակը, ինչպես փորձագետներն են ասում, Անկարային Վաշինգտոնի հետ մանեւրելու միայն շատ քիչ հնարավորություն է մնում։

XS
SM
MD
LG