ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մոլեգնում են անտառային հրդեհներ, որոնք սպառնում են Հյուսիսային Կալիֆոռնիայում հազարավոր տների: Կրակն արդեն ոչնչացրել է մի շարք շինություններ:
Հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են վերահսկողության տակ վերցնել հրդեհը: Այն այրել է արդեն շուրջ 188 քառակուսի կիլոմետր տարածք Մենդոչինոյի և Լեյքի վարչական շրջաններում:
Շուրջ 19000 մարդ լքել են իրենց տները և տարհանվել դեպի անվտանգ վայրեր: Տարհանման հրամանը տարածվում է նաև հարևան մի շարք այլ վարչական շրջանների վրա:
Հարավային Կալիֆոռնիայում ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձնավորության, ում կասկածում է միտումնավոր կերպով հրդեհն այրելու մեջ:
Facebook Forum