Մատչելի հղումներ

Աթենքը շարունակվում է այրվել մոլեգնող անտառային հրդեհներից


Զբոսաշրջային Աթենք քաղաքի մերձակայքում մոլեգնող հրդեհները, ըստ Հունաստանի իշխանությունների՝ ամենայն հավանականությամբ, առաջացել են դիտավորյալ հրկիզման հետևանքով:

Հունաստանի իշխանությունները բավականաչափ հիմքեր ունեն ենթադրելու, որ Աթենքի մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 82 մարդ, առաջացել են դիտավորյալ հրկիզման հետևանքով:

Ընթացիկ հետաքննության մանրամասներին է անդրադարձել Հունաստանի հանրային կարգի պահպանման նախարար Նիկոս Տոսկասը.

«Տեղեկացնում եմ ձեզ, որ մենք լուրջ հիմքեր և կարևորագույն բացահայտումներ ունենք ենթադրելու, որ հրդեհները բռնկվել են դիտավորյալ հրկիզման հետևանքով: Մենք խիստ անհանգստացած ենք և այս պահին շարունակում ենք հետաքննությունը այս ուղությամբ»:

Տոսկասը այլ մանրամասներ չի հաղորդել:

Հիշեցնենք, որ այս կատաղի արագությամբ մոլեգնող անտառային հրդեհները բռնկվել էին Աթենքի մերձակայքում, մասնավորապես՝ Աթենքի հայտնի ծովափնյա շրջանում, որտեղ բաղամաթիվ մարդիկ անցկացնում էին իրենց հանգիստը: Փրկվածներից շատերը ստիպված իրենց նետել էին ջուրը ողջ մնալու համար:

Շատերը քննադատում էին Հունաստանի իշխանություններին աղետի առնչությամբ դանդաղ արձագանքի և անպատրաստ լինելու համար:

Հրշեջները, ովքեր շարունակում են պայքարել տարբեր ուղղություններով տարածվող հրդեհների դեմ, հայտնում են, որ հրդեհի մարումը ավելի Է բարդանում սաստիկ քամիների պատճառով:

XS
SM
MD
LG