Մատչելի հղումներ

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա


Թրամփի հրավերի հետաձգմանն ի պատասխան՝ Պուտինն է վերջինիս Մոսկվա հրավիրել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է հրավիրել Դոնալդ Թրամփին Մոսկվա ու նաև պատրաստ է այցելել Վաշինգտոն՝ պատշաճ պայմանների ապոհովման դեպքում:

«Մենք պատրաստ ենք հրավիրել Նախագահ Թրամփին Մոսկվա: Ի դեպ, նա նման հրավեր ունի, ես հայտնել եմ իրեն այդ մասին»:

Պուտինը այս մասին հայտարարել է Յոհանեսբուրգ քաղաքում կայացած BRICS- ի երկրների ղեկավարների գագաթնաժողովում տված մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հելսինկիի գագաթնաժողովից հետո Թրամփը Պուտինին հրավիրել էր աշնանը այցելել Վաշինգտոն, որի համար արժանացել էր հանրության լայն զանգվածների քննադատությանը:

Թրամփի կողմից պուտինի հրավերի մասին թվիթերյան քննադատություններից հետո Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնապես հայտարարեց, որ Պուտին-Թրամփ հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանի և Թամփի թիմի միջև հնարավոր նախահամաձայնության հետաքնննության ավարտը, որը ամենայան հավականությամբ կհետաձգվի մինչև 2019 թվականը:

XS
SM
MD
LG