Մատչելի հղումներ

Թրամփը սրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լարված մթնոլորտը


Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թրամփը և Ստոլտենբերգը հանդես են եկել «հակադարձ» ելույթներով:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովի մեկնարկին սուր հրապարակային քննադատություն է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ Ռուսաստանի ներգրավվածությամբ Բալթիկ ծովի գազամուղի գործարքը աջակցելու համար:

«Այժմ պատկերն այսպիսին է, Գերմանիան Ռուսաստանի գերին է, նրանք ազատվել են իրենց ածխից, ազատվել են իրենց միջուկային զենքերից: Նրանք շատ մեծ ծավալների նավթ և գազ են ստանում Ռուսաստանից: Կարծում եմ՝ շատ տեղին կլինի, որ ՆԱՏՕ-ն միջամտի: Մենք գիտենք, որ սա ճիշտ չէ: Չգիտեմ, թե ինչ կարող ենք անել, բայց կարծում եմ ճիշտ չէ, երբ մի երկիր միլիարդավոր դոլարներ է փոխանցում Ռուսաստնին, իսկ մենք պետք է պատպաշտպանենք այդ երկիրը Ռուսաստանից», - հայտարարել է Թրամփը:

Հանդիպումից առաջ և հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հստակորեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ունակ են միասին աշխատել՝ անկախ տարաձայնություններից:

«Մենք ավելի հզոր ենք միասին, քան՝առանձին: ՆԱՏՕ-ն պետք է ուժեղ լինի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով և մենք կուժեղացնենք մեր հավաքական պաշտշտպանությունը: ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական զորքերը ավելի շատ համատեղ ծրագրեր կիրականցնեն», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Թրամփի և Ստոլտենբերգի դրամատիկ ելույթները լարվածության նոր ալիք հաղորդեցին ռազմական դաշինքի ղեկավարների հետ հանդիպումների օրվան:

Չնայած Թրամփի և ԱՄՆ-ի ամենամտերիմ ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններում առկա լարվածությանը, ակնկալվում է, որ Թրամփը գագաթաժողովի ընթացքում կշարունակի ռազմական ծախսերի վերաբերյալ ճնշում գործադրել ՆԱՏՕ -ի դաշնակիցների վրա:

XS
SM
MD
LG