Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցում է ընդդեմ Իրանի քաղաքականության


ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցում է ընդդեմ Իրանի քաղաքականության
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն, որն այս պահին գտնվում է Բրյուսելում, նախատեսում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացնել հանդիպումներ՝ նպատակ ունենալով հավաստիացնել դաշնակից երկրներին, որ Իրանին չի հաջողվելու խոչընդոտել նավթի առաքումները։

Ավելի վաղ նույն օրը Փոմփեոն Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ասել էր, թե ԱՄՆ-ը վճռական է տրամադրված Իրանի իշխանություններին համոզելու, որ ՝՝Թեհրանի վատ պահվածքը չի հասնելու հաջողության՛՛։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին անցյալ շաբաթ սպառնացել էր խոչընդոտել նավթի միջազգային առաքումները Հորմուզի նեղուցով, եթե Միացյալ Նահանգները շարունակի ստիպել մյուս երկրներին նավթ չգնել Իրանից։

Փոմփեոն շեշտել է նավարկության բոլոր ուղիները բաց պահելու հարցում ԱՄՆ-ի պատրաստականությունը։

XS
SM
MD
LG