Մատչելի հղումներ

Լոս Անջելեսը կհյուրնկալի ֆուտբոլի Աշխարհի առաջնության որոշ խաղերը


Ամենավարկանիշային ֆուտբոլային մրցաշարը՝ 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը առաջին անգամ կանցկացվեն Մեքսիկայի, Կանադայի և ԱՄՆ-ի թվով 16 քաղաքներում:

Փասադենայում գտնվող Ռոզ Բոուլ մարզադաշտի տնօրեն Վիկտոր Գորդոն ուրախալի է համարում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2026 թվականի որոշ խաղերը Լոս Անջելեսում անցկացնելու մասին լուրը:

«Փասադենան, իմ կարծիքով, հպարտ է հյուրընկալել աշխարհին Ամերիկայի Ռոզ Բոուլ մարզադաշտում: Մենք ուրախ կլինենք հյուրնկալել երկու,երեք կամ ավելի խաղերը մեր մարզադաշտում: Մենք կտոնոնենք միասին ու կրկին ողջունենք աշխարհին բաց ձեռքերով», - հայտնում է Գորդոն:

Ռոզ Բոուլ մարզադաշտը կառուցվել է գրեթե մեկ դար առաջ և համարվում է աշխարհի 20 ամենամեծ մարզադաշտերից մեկը:

Այս մարզադաշտում են կայացել 1932 և 1984 թվականների Ամառային օլիմպիական խաղերը:

Գորդոն համոզված է, որ նման վարկանիշ ունեցող մարզադաշտը պատրաստ է հյուրընկալելու ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերը:

«Վերջերս մենք 182 միլիոն դոլար ենք ներդրել մարզադաշտի վերանորոգման նպատակով և հուսով ենք շահագործել մարզադաշտը առաջիկա 100 տարիներին», - ասում է Փասադենայում գտնվող Ռոզ Բոուլ մարզադաշտի տնօրեն Վիկտոր Գորդոն:

Ոչ շատ հեռու՝ Ինգլվուդ քաղաքում կառուցվող նոր սպորտային համալիրի շինաշխատանքները համարյա ավարտին են մոտենում: Այն նախատեսված է 70 հազար մարդու համար:

Հռոմեական ֆորում հիշեցնող այս նոր մարզադաշտը կբացվի 2020 թվականին: Տեղական իշխանությունները լիահույս են, որ այստեղ կանցկացվեն ֆուտբոլի Աշխարահի առաջնության 2026 թվականի որոշ խաղերը, ինչպես նաև՝ 2028 թվականի Ամառային օլիմպիական խաղերը:

Որոշ բնակիչներ, ինչևէ, դժգոհ են: Ըստ նրանց՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթին ու Օլիմպիական խաղերին մասնակցող հազարավոր զբոսաշրջիկները անհարմարություններ կստեղծեն քաղաքում. հավելյալ խցանումներ կառաջացնեն` Լոս Անջելեսեի երևեկությունը:

«Նման մեգա միջոցառումները ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք ձերբազատում են նախաձեռնող կազմակերպություններին խոշոր հարկերից՝ավելացնելով հյուրընկալող քաղաքաների անվտանգության ծառայությունների ծախսերը», - գտնում է «NO OLYMPICS LA» նախաձեռնության առաջնորդ Սթիվ Դուսին:

Լոս Անջելեսցիների մեծ մասը, այնումանայնիվ, լավատեսորեն են տրամադրված:

Հիշեցնենք, որ 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը առաջին անգամ կանցկացվեն Մեքսիկայի, Կանադայի և ԱՄՆ-ի թվով 16 քաղաքներում:

XS
SM
MD
LG