Մատչելի հղումներ

Գերագույն դատարանի նոր անդամ նշանակելու պայքարը Վաշինգտոնում


Գերագույն դատարանի նոր անդամ նշանակելու պայքարը Վաշինգտոնում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Վաշինգտոնի առջեւ եկող ամիսների ընթացքում խոյանում է մի նոր խնդիր, երբ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր նշանակում կատարել գերագույն դատարանի խորհրդի կազմում:
Դեռեւս նախընտրական արշավի ժամանակ էր Դոնալդ Թրամփը խոստանում գերագույն դատարանի խորհրդի կազմում նշանակել, իր խոսքերով ասած, վստահելի անձանց:

Այժմ նա ունի այդ հնարավորությունը, քանի որ թոշակի անցնելու դիմում է ներկայացրել խորհրդի անդամներից Էնթընի Քենեդին:
Թրամփն ասում է, թե դեմոկրատներն ուզում են ունենալ դատավորներ, որոնք կխմբագրեին Սահմանադրությունը:

‘’Նրանք դա ուզում են անել հրազեն կրելու իրավունքից ձեզ զրկելու, սահմանները ջնջելու , բանտերի դռները բաց թողնելու եւ ձեր ազատություններից ձեզ զրկելու համար’’:

Սակայն լիբերալ խմբավորումները եւ դեմոկրատներն արդեն սկսում են պայքար, թույլ չտալու համար, որ Թրամփն այս պաշտոնում նշանակի իր ընտրյալին:

Նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ ավելի պահպանողական մեկին նշանակելու դեպքում, կտուժեն մարդկանց իրավունքները:

Ինչպես դեմոկրատ սենատոր Չաք Շումերն է ասում, նախագահն ու նրա կարծր-դիրքային գաղափարակիցները շատ հեռու են Ամերիկայի ժողովրդի ներկա դիրքերից: ‘’Նրանք փորձում են հիմնել մի դատարան, որը ժամացույցի սլաքները մի քանի տարի հետ կպտտեցնեն’’:

Դեմոկրատներն ուզում են, որ Սենատի կողմից նոր նշանակումը հաստատելու օրը նշանակվի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո, այնպես, ինչպես հանրապետականներն էին պահանջում Օբամայից 2016 թվականին:

Սակայն Սենատի հանրապետական նախագահ Միթչ Մաքքոնելն ասում, թե ուզում է այս հարցում գործել արագ ու նշանակումը հաստատել մինչ այդ:

Հանրապետականները Սենատում ունեն ձայների միայն չնչին առավելություն եւ դեմոկրատներն ունեն Թրամփի նշանակումը չհաստատելու հնարավորություն:


Սակայն, եթե Թրամփին հաջողվի Գերագույն դատարանում նշանակել իր երկրորդ պահպանողականին, դատարանը կարող է շարժվել դեպի աջ, եւ իրավական հարցերով փորձագել Փոլ Շիֆ Բերմանի խոսքերով, մի մեծ հետք թողնել մի ամբողջ սերնդի վրա:

‘’Գերագույն դատարանն այդպիսով կարող է վերածվել այս դատարանի ամբողջ պատմության մեջ ամենապահպանողական դատարանի այն ժամանակ, երբ ամերիկացիների մեծ մասն անգամ չի կիսում նրանց տեսակետները:


Իսկ Գերագույն դատարանը կարող է Թրամփի նախագահության հետքն ԱՄՆ-ի պատմության վրա թողնել երկար ժամանակ, նույնիսկ Թրամփի հեռանալուց հետո տարիներ շարունակ:

XS
SM
MD
LG