Մատչելի հղումներ

Վաշինգտոնում տոնում են հայկական շունչն ու ոգին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ու բազմաթիվ մեծարգո հյուրեր այսօր ներկա էին Սմիթսոնյան հաստատության հեղինակավոր փառատոնի պաշտոնական բացման արարողությանը:

Վաշինգոնում այսօր՝հունիսի 28-ին, կայացավ ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողությունը:

Հեղինակավոր փառատոնը այս տարի ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները:

Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը,Հայաստանը և Սփյուռքը ներակայցնող բարձրաստիճան այրեր, հյուրերեր և հոգևորականներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նար նաև սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:

Ելույթներով հանդես եկան Սմիթոսնյան հաստատության ներկայացուցիչները,այդ թվում՝ «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» Սաբրինա Լին Մոթլին, ինչպես նաև՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը իր ջերմ ելույթում շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, ԱՄՆ-ի դեսպանության և պետքարտուղարության իր գործընկերներին: Միլսը նաև առանձնահատուկ ողջույնի խոսք ուղղեց Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարարին.

«Ես դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սմիթսոնյանի մեր գործընկերներին իրենց նվիրվածության, աջակցության և արված աշխատանքի համար: Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, տիկին նախարար, պատիվ ունեմ այստեղ գտնվել և հատկապես տեսնել, որ այն երկիրը որտեղ որպես դեսպան իմ ծառայությունն եմ մատուցում և որը հասցրել եմ սիրել, ներկայացված է Վաշինգտոնում և տոնում է իր մշակույթը:Ես նաև ցանկանում եմ ողջունել Հայաստանի Մշակույթի նախարարի տիկին Մակունցին, ով ներկայացնում է Հայաստանի նոր կառավարությունը: Ինչպես շատերը գիտեն: Հայաստանը թևակոխել է պատմության նոր փուլ. այն ունի նոր կառավարություն: Եվ այս նոր կառավարության որդերգած արժեքները ժողովրդի արժեքներն են՝ դրանք են ներառվածությունը, բազամազանությունն ու հարգանքը կյանքի տարբեր դրսևորումների հանդեպ: Տիկին նախարար, Ձեր այստեղ գտնվելը շատ տեղին է, քանի որ դուք ներկայացնում եք հենց այս արժեքները՝ ժողովրդական արժեքները, որոնք նաև Սմիթսոնյան հաստատության արժեքներն: Շնորհակալ եմ»:

«Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բարձասիճան հյուրերն ու պաշտոնյաները շրջայց կատարեցին Վաշինգտոնի ազգային պուրակում՝ այցելելով հայակական ժողովրդական արվեստներն ու արհեստները ներկայցնող տաղավարներ:

Փառատոնի վերաբերյալ իր ընդհանուր տպավորություններով Ամերիկայի ձայնի հետ կիսվեց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով նաև անդրադաձավ մշակութային փոխառության կարևորությանն ու իր այցի առաքելությանը:

Ժամանակակից կենցաղի և ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների և արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլաֆ փառատոնին» հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից և Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ:

Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել ինչպես թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր և գաթա պատրաստել ու նաև տարատեսակ վարպետության դասընթացների:

Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ:

Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին:

XS
SM
MD
LG