Մատչելի հղումներ

Կիբերկախվածությու՞ն, թե՞ սեր տեսախաղերի նկատմամբ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «խաղային խանգարում»-ը, որպես հոգեկան առողջության ոլորտի խնդիր, ներառել է միջազգային հիվանդությունների դասակարգման թարմացված ցանկում:

Տեսախաղեր արտադրող ընկերությունները տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում գերժամանակակից, գրավիչ և կլանող համակարգչային տեսախաղերի ստեղծման նպատակով: Որոշ բժիշկներ և հոգեբաններ ահազանգում են հատկապես երիտասարդների շրջանում տեսախաղերի բացասական ազդեցության և դրանց առաջացրած հոգեբանական կախվածության մասին:

«Սկզբում ես այնքան տարված էի համակարգչային խաղերով, ինձ հետաքրքիր էր: Ես առողջ երջանիկ երեխա էի, հոկեյ էի խաղում: Հետո, այն մեծ խնդիր դարձավ ինձ համար, որի արդյունքում ես ստիպված դուրս մնացի դպրոցից: Ես այդպես էլ չավարտեցի, քոլեջ չգնացի: Ես ձևացնում էի, որ իբր աշխատում եմ և օրական 16 ժամ հհամակարգչի առջև էի անցկացնում» -, ասում է Քեմ Ադիրը:

Որոշ փորձագետներ տեսախաղերից, ինչպես նաև թմրադեղերից և ալկոհոլից կախվածությամբ տառապող անձանց մոտ նկատել են համախտանիշների միջև առկա նմանություն:

Լոս Անջելեսում գտնվող Կիբերկախվածությամբ տառապող անձանց վերականողական կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Մուլիգանը մատնանշում է.

«Գեյմերները, մեծաքանակ հեռախոսային հաղորդագրություներ ուղարկող և կարդացող, ինչպես նաև YouTube- վիդեոներ հաճախակի դիտող երեխաների մոտ նկատվում է դոպամինային արձակում»:

Մուլիգանը ընդգծում է նաև, որ ծնողների կամ այլոց միջամտությամբ երեխաների նշված գործողությունների կտրուկ դադարեցումը հաճախ հանգեցնում է զրկանքի, կամ «վերապրուկ»-ի համախտանիշի դրսևորումների:

Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ հրաժարվում են տեսախաղերի հանդեպ գեյմերների նախասիրությունը կախում որակել՝ պնդելով, որ տեսախաղերը կարող են օգնել պայքարել ընկճախտի դեմ, ինչպես նաև՝ ծառայել որպես ընամենը կյանքի ձանձրալի իրավիճակից ուշադրությունը ժամանակավորապես շեղելու միջոց։

Հոգեբանների կարծիքով,տեսախաղերով սովորաբար ավելի շատ տարվում են հատկապես շփման և հաղորդակցական խնդիրներ ունեցող երեխաները: Նշված կարևորագույն խնդիրների լուծման արդյունքում, նրանց հետաքրքրությունը տեսախաղերի հանդեպ զգալիորեն նվազում է:

Քեմ Ադիրը, ով ժամանակին տարված է եղել համակարգչային խաղերով և փորձել է վերջ դնել սեփական կյանքին, կարծում է,որ, - «Պետք է հասկանալ, թե ինչպես են այդ խաղերը նախագծված, և ինչու են դրանք ձեզ այդքան կլանում ու կախվածություն առաջացնում: Ձեր ո՞ր մարդկային կարիքներ են դրանք բավարարում»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումը, ըստ Ադիրի կօգնի խնդրի շուրջ հանրային իրազեկման բարձացմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ խաղային խանգարումը որպես հիվանդություն դասակարգելը կօգնի կազմակերպությանը անդամակցող երկրներին գիտակցել խնդիրը և բուժման ուղիներ փնտրել:

XS
SM
MD
LG