10 տարի առաջ սիրիական Համա քաղաքից Թուրքիա տեղափոխված երիտասարդ գործարար Մուհամեդ Ալ Շեյհոնին, ով իր ազգանունը փոխելուց հետո դարձել է Մուհամեդ Էրդողան, առաջադրվում է իշխող կուսակցության ցուցակով գալիք հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում: Հաղթանակի դեպքում նա կներկայացնի այստեղ սիրիացի փախստականների շահերը:
Չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասական կերպարին՝ սիրիացի շատ փախստականներ վերջինիս դիտարկվում են որպես հերոս: Իշխանությունները պնդում են, որ փախստականների կարիքների համար ծախսել են շուրջ 30 միլիարդ դոլար:
Ամերիկյան առաջընթացի կենտրոնի փետրվարին անցկացրած հետազոտության տվյալներով թուրքերի շուրջ 70 տոկոսը գտնում է, որ կառավարությունը փախստականների կարիքների համար չափից շատ է ծախսում: Թուրքիայի նախագահը հավաստիացրել է իր աջակիցներին, որ սիրիացի փախստականները հավերժ չեն մնա Թուրքիայում:
Չնայած այդ հավաստիացմանն ու Թուրքիայի կողմից վերջերս կազմակերպված ռազմարշավին դեպի Սիրիա՝ սիրիացի փախստականները չեն շտապում վերադառնալ հայրենիք: Այդ պատճառով երկրի օրենսդիր մարմնում ներկայացուցչությունը դառնում է հրատապ խնդիր:
«Անհրաժեշտ է, որ մեկը ներկայացնի մեզ Թուրքիայի կառավարությունում: Մենք մեկ երկու օրով չենք եկել այստեղ: Այստեղ կան մարդիկ, ովքեր արդեն 5-6 տարի է ապրում են Թուրքիայում, ուստի խորհրդարանում պետք է լինի Թուրքիայի քաղաքացիությամբ մի սիրիացի»,- նշում է փախստական Մուհամեդ Նիզարը:
Մուհամեդ Էրդողանի առաջադրումը իշխող կուսակցության ցուցակով բխում է փախստականների շահերից, սակայն որոշ մարդիկ թերահավատ են այս առաջադրմամբ:
Facebook Forum