Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը


ԱՄՆ-ի փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

Հանդես գալով Վաշինգոնի ‘’Ժառանգություն’’ հիմնադրամում`ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փոմփեոն ներկայացրել է պահանջների մի ցանկ, որոնք ըստ Վաշինգտոնի, պիտի ներառվեն Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքում: Անհամաձայնության դեպքում, Վաշինգտոնը սպառնում է խիստ պատժամիջոցներով:

Փոմփեոն ներկայացրել է Իրանի հետ միջուկային գործարքում նոր պահանջների մի ցանկ, եւ սպառնացել, որ իր վարքագծում փոփոխություններ չիրականացնելու դեպքում Իրանը կհայտնվի իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների ներքո:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էր նախագահ Թրամփն իր երկիրը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից:

Որեւէ նոր գործարք կնքելու դեպքում, ըստ Փոմփեոյի, Իրանը պիտի անորոշ ժամանակով հրաժարվի միջուկային զենքերի ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններից, ավարտի բալիստիկ հրթիռների արտադրությունը եւ դադարեցնի Մերձավոր Արեւելքում իր ‘’ապակայունացնող գործունեությունը’’:

‘’ԱՄՆ-ը պիտի վստահ լինի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք կրելու կարողություն’’, ասել է Փոմփեոն:

Եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, Միացյալ Նահանգները ‘’ուժի մեջ կդնի ֆինանսական աննախադեպ ճնշամիջոցներ’’, հայտարարել է Փոմփեոն:
Նրա խոսքերով, ‘’Դա կլինի պատմության մեջ մինչ այժմ իրականացված ամենախիստ պատժամիջոցը:

Իրանը, որը տարիներ շարունակ կռիվներ է մղել Մերձավոր Արեւելքում, պատժամիջոցների կիրառման դեպքում ստիպված կլինի կռիվ տալ տնտեսությունը փրկելու համար’’:

Իրանը պիտի դադարեցնի գործունեությունը Մերձավոր Արեւելքում, ‘’որը մտահոգության մեծ խնդիր է ԱՄՆ-ի դաշնակիցների համար’’, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա ասել է, որ Իրանը պիտի դադարեցնի աջակցությունը Եմենի հութի ապստամբներին, հետ քաշի իր բոլոր ուժերը Սիրիայից, դադարեցնի աջակցությունը Հեզբուլլահին եւ վերջ տա Իսրայելի նկատմամբ սպառնալիքներին:

Թրամփի վարչակազմը խոստացել է վերսկսել այն պատժամիջոցները, որոնք դադարացվել էին 2015-ին Իրանի հետ միջուկային միջազգային պայմանագրի ստորագրումից հետո: Հիշեցնենք, որ Իրանի հետ պայմանագիրը ստորագրել էին ԱՄՆ-ը եւ եվրոպական մի շարք երկրներ: Վերջիններս այս պահին բանակցություններ են անցկացնում Իրանի հետ` փորձելով փրկել գործարքը, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ հաջողություն կունենան բանակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել է, թե ‘’միջուկային համաձայնագրի շուրջ Եվրոպական միության քաղաքական աջակցությունը բավարար չէ’’:

Փոմփեոն ասել է նաեւ, որ Իրանը կարող է սպասել ԱՄՆ-ի կողմից վճռական զիջումների, եթե ‘’համաձայնվի իրականացնել մեծ փոփոխություններ’’:
Ինչպես փորձագետներն են ասում, հստակ չէ նաեւ, թեառանց եվրոպական ընկերությունների մասնակցության, որքան արդյունավետ եւ խիստ կարող են լինել ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները:

XS
SM
MD
LG