Մատչելի հղումներ

Միջազգային հանրության արձագանքը Գազայի բռնություններին


ԱՄՆ-ը այս շաբաթ արգելափակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կոչ էր անում հետաքննել Գազայի հատվածում տեղի ունեցած բռնությունները:

Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտում են Գազայում Իսրայելի զինված ուժերի` վերջին օրերին իրականցրած բռնությունները:

Մայիսի 14-ին՝ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը ուղեկցվել էր Գազայի սահմանին սկիզբ առած արյունալի բախումներով և Իսրայելի զինված ուժերի կողմից առնվազան 60 պաղեստինցի ցուցարարների սպանությամբ:

Մինչև պաղեստինցիները նշում են, որ ցուցարարները ոչ մի սպառնալիք չեն ներկայացրել Իսրայելի համար, Իսրայելն ու Միացյալ Նահանգները պնդում են հակառակը և նշում, որ ցուցարարները փորձել են հատել սահմանը՝ չենթարկվելով Գազայի և Իսրայելի միջև անվտանգության գոտին խախտելու փորձերը դադարեցնելլու կոչերին:

Ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է.

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Գազայի բռնությունները կապ ունեն ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ՝ սխալվում են: Ճիշտ հակառակը՝ բռնությունը գալիս է հակառակ կողմից՝ նրանց կողմից, ովքեր մերժում են Իսրայել պետության գոյությունը ցանկացած վայրում: Նման նպատակը՝ ՄԱԿ-ի անդամ պետության նկատմամբ այնքան անօրինական է, որ չարժէ, որ Անվտանգության խորհրդում մեր ժամանակը վատնենք դրա վրա», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:

«Պաղեստինի ազատագրման կազմակերպության» գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին Նիքի Հեյլիի մեկնաբանությունը «իրականության հետ ընդհանրապես ոչ մի աղես չունեցող» և «չափազանց վտանգավոր» է որակել և հավելել:

«Երկրներ կան որոնք հեշտորեն ճնշվում են ԱՄՆ-ի կողմից և ենթարկվում սպառնալիքներին է ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ՝ կարելի է վստահել միջազգային հանրությանը արդարության վերականգնման հարցում», - կարծում է «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին:

Նշենք նաև, որ Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը արգելափակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կոչ էր անում հետաքննել Գազայի հատվածում տեղի ունեցած բռնությունները:

XS
SM
MD
LG