Մատչելի հղումներ

ԱՄՆ-ԵՄ-Իրան հարաբերությունների ճգնաժամը


ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնել է Բրյուսել՝ փորձելով փարատել եվրոպացի դաշնակիցների զայրույթը:

ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Մայք Փոմփեոն երդմնակալությունից ժամեր անց ուղևորվել է Բրյուսել, որտեղ կարևորել է Հյուսիսատլանտյան դաշինքի դերը և բնորոշել այն որպես համաշխարհային անվտանգության և կայունության հիմնասյուն:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա է որոշակի լարվածություն, որը պայմանավորված է վերջերս Վաշինգտոնի կողմից՝ Իրանի հետ բիզնես գործարքներ իրականացնող ընկերությունների հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությամբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում իր ելույթի ընթացքում անդադարձել էր Իրանի միջուկային գործարքի դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Ներկայումս մենք տեսնում ենք տեղաշարժ Գերմանիա-ԱՄՆ և Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համակարծիք էին Իրանի Միջուկային սպառազինման համաձայնագրի շուրջ: Համաձայնագիրը, իհարկե, ունի թույլ կողմեր, սակայն մենք պետք հարգենք այն», - նշել է Մերկելը:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Բրյուսելում հանդիպել է իր եվրոպացի գործընկերների հետ `քննարկելու Իրանի միջուկային գործարքը փրկելու ուղղիները:

«Դե, Եվրամիութունը և Եվրամիության անդամ երկրները պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով իրենց և մեր երկրների շահերը և այն, որ ԱՄՆ-ի ապորինի գործողություները չեն ողջունվում», - նշել է Իրանի արտգործնախարարը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն հայտարարել է, որ միջուկային գործարքից ստացված հարստությունը ծառայում է վնասաբեր գործունեություն իրականացնելու համար՝ հավելելով, որ ԱՄՆ-ի այս որոշումը ուղղված չէ եվրոպացի գործընկերների դեմ: Փորձագետները կարծում են, որ եվրոպացիները չափազանց վրդովված են ԱՄՆ-ի այս քայլի պատճառով:

«Եվրոպացիները զգացին, որ մնացել են բացարձակապես առանց ընտրություն, նաև այն, որ այս վարչակազմը չունի ոչ ռազմավարություն, ոչ` երկրորդ պլան: Հարցն այն է, որ ամերիկացիները որոշել են թե ՛եվրոպացիների և թե՛ամբողջ աշխարհի համար՝ակնկալելով, որ բոլորը դուրս կգան այս գործարքից և կկիրառվեն նոր պատժամիջոցները», - գտնում է Բրուքինքս հաստատությունից Սելիա Բելինը:

Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է Իրանի հանդեպ պատժամիջոցների վերականգնման և դիվանագիտական հավանական ճգնաժամի հարցին:

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը իր ազդեցությունը կունենա Եվրոպայի վրա: Կարծում եմ, որ Իրանում առևտրային ներդրումները նույնպես կնվազեն և Իրանը այդժամ կկանգնի շատ բարդ ընտրության առջև», -հայտարարել է Բոլթոնը:

Բոլթոնը նաև հավելել է, որ Իրանի հետ գործարքի տնտեսական օգուտները շուտով ի չիք կդառնան:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի օրը Փոմփեոն իր առաջին ծավալուն ելույթի ընթացքում կանդրադառնա Իրանին և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը:

XS
SM
MD
LG