Մատչելի հղումներ

Պուտինը մասնակցել է «Ղրիմի կամրջի» բացմանը


Եվրոպայում ամենաերկարը համարվող 19կմ երկարությամբ ավտոճանապարհային և երկաթուղային կամրջի շինարարության արժեքը կազմել Է 3,5 միլիարդ դոլար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին КамАЗ մակնիշի բենռատարով մասնակցել Է Կերչի նեղուցի վրա կառուցվող՝ Ղրիմ Թերակղզին Ռուսաստանի հետ կապող ավտոճանապարհային և երկաթուղային կամրջի ավտոմեքենաների մասի հանդիսավոր բացմանը:

Պաշտոնական Կիևը Պուտինի այս քայլը միջազգային իրավունքի ոտնահարման ցինիկ դրսևրում է որակել:

Որոշ ռուսներ Ղրիմը Կրասնոդարի երկրամասի հետ միացնող այս կամուրջը անվանում են «Պուտինի կամուրջ»:

19կմ երկարություն ունեցող այս նոր կամրջի շինարարության արժեքը կազմել Է 3,5 միլիարդ դոլար:

«Ղրիմի կամրջի» անցուղու թողունակությունն օրական 40 հազար ավտոմեքենա է և 47 զույգ գնացք, տարեկան՝ 14 միլիոն ուղևոր, 13 միլիոն տոննա բեռ:

Կամրջով ավտոմոբիլային երթեւեկությունը կգործարկվի մայիսի 16-ին, իսկ Երկաթուղային հատվածը կբացվի ավելի ուշ՝ 2019 թվականին.

Հիշեցնենք, որ թեև 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատթարացան՝ Ռուսաստանում շատերը Պուտինի այդ որոշումը դրական են որակում՝ համարելով այն պատմական Ռուսաստանի մասը կազմող հողերի վերադարձ:

XS
SM
MD
LG