Մատչելի հղումներ

 
Հայաստանը ցնցումներից դուրս եկավ նոր հույսերով՝ կոնգրեսական Ադամ Շիֆի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը ցնցումներից դուրս եկավ նոր հույսերով՝ կոնգրեսական Ադամ Շիֆի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից մեկը, կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին: Զանգվածային բողոքների եւ քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ ձեռքբերելով նոր կառավարություն, ապագայի նկատմամբ նոր հույսերով: Ու թեեւ Հայաստանի առջեւ դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդն ու հույսի նոր ճանապարհ բռնել: Ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ Կոնգրեսում, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել այս կարեւոր բարեփոխումների ճանապարհին»:

Facebook Forum

XS
SM
MD
LG