Ամերիկացի սպառողների համար երկրի խանութներում ապրանքների գները մատչելի են, հատկապես խոսքը վերաբերում է Չինաստանից եկած ապրանքներին:
«Ես դպրոցի ուսուցիչ եմ, և իմ եկամուտը այդքան էլ մեծ չէ: Յուրաքանչյուր գնային աճի պարագայում ստիպված կլինեմ սահմանափակել գնումներս»,- ասում է Նյու Յորք քաղաքի բնակիչներից մեկը:
Ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների, Չինաստանը բարձրացնում է սակագները մի շարք ապրանքատեսակների նկատմամբ, ներառյալ սոյայի հատիկների, ավտոմեքենաների, քիմիական ապրանքատեսակների և այլ ապրանքների:
«Եթե նա չի կարող օգնել գյուղատնտեսներին, ապա ցանկալի է դադարեցնի անել գործողություններ, որոնք վնաս են հասցնում»,- ասում է իլինոյսցի սոյայի մշակմամբ զբաղվող ֆերմեր Ջոն Քիեֆները:
Սակայն Սպիտակ տունը պաշտպանում է նախագահի գործողությունները:
«Մեր տնտեսությունը վնաս է կրում Չինաստանի արգելափակող գործողություններից: Չինաստանը մեղավոր է այդ հարցում: Նրանք տարիներ ի վեր վարում են նման քաղաքականություն: Մի՛ մեղադրեք Թրամփին: Թրամփն անում է այն, ինչ ողջ աշխարհն է պնդում, որ մենք պետք է անենք»,- ասում է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Կուդլովը:
Առևտրի ոլորտի փորձագետները պնդում են, որ դեռևս կողմերից որևէ մեկը նոր սակագներ չի կիրառել:
«Հույս ունեմ, որ լինի 1000 կամ 5000 ապրանքատեսակ, կողմերը կբանակցեն և կգան համաձայնության նախքան այդ սակագներից մեկի կիրառումը»,- հույս է հատնել Չինաստանում Ամերիկյան առևտրային պալատի նախագահ Վիլիամ Զարիթը:
Նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե առևտրային այս հարցերը կարգավորվեն ԱՄՆ-ն ու Չինաստանը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»: Միևնույն ժամանակ օրերս նախագահը քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունները Եվրամիության հետ ՝ ընդգծելով, որ այստեղ ևս իրավիճակն անընդունելի է և պետք է վերանայվի:
Facebook Forum