Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկել է «երազողների» հարցը


Սենատի դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները շարունակում են քննարկել վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 8ՕՕ հազար անփաստաթուղթ երիտասարդների (երազողների) ճակատագրերը, ովքեր նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ: ​

Մինչ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում չեն դադարում վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 8ՕՕ հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման դեմ ուղղված բողոքի ցույցերը, հանարապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը այս շաբաթ փորձեց վերսկսել նրանց աշխատանքի և ուսուցման ժամանակավոր իրավունք շնորհելու հարցը.

«Կան ուսուցիչներ, ուսանողներ և ամերիկյան բանակի զինծառայողներ, որոնք նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ: Նրանք մեր ընկերներն ու գործընկերներ են, որոնք ներկայացնում են Ամերիկայի լավագույն գաղափարները: Հենց այդ նպատակով եմ ես առաջարկում երկարաձգել DACA ծրագրի վերջնաժամկետը երեք տարով և ավելացնել սահմանային ֆինանսավորումը»:

Հանրապետկան սենատոր Ջեյմս Լենքֆորդը հանդես եկավ առարկություններով:

«Եթե Կոնգրեսը մեկ անգամ երկարաձգի ծրագրի ժամկետը, այդ կդառնա սովորություն», - գտնում է սենատոր Ջեյմս Լենքֆորդը:

Նմանատիպ մթնոլորտում խնդիրը կրկին ոչ մի լուծում չստացավ:

«Սա բարդ քաղաքական հարց է հանրապետականների համար», -ասում է Brookings-հաստատությունից Մոլի Ռեյնոլդսը: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը և խոսնակ Փոլ Ռայանը չեն ցանկանում ընդունել այս այս հարցի շուրջ նրանք ներկուսակցական պառակտումը, դեմոկրատներին չուրախացնելու նպատակով»:

Թեև հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները՝ ներգաղթի հարցում առայժմ նրանց չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ դեմոկրատների հետ, ովքեր փորձում են ուղիներ փնտրել շուրջ 8ՕՕ հազար անփաստաթուղթ երիտասարդների աշխատելու, սովորելու և և ներգաղթի կագավիճակը մեկընդմիշտ կարգավորելու ուղությամբ:

Թրամփը, ինչպես միշտ, Վաշինգտոնում ստեղծված այս խառնաշփոթի համար մեղադրում է բացառապես դեմոկրատներին:

XS
SM
MD
LG