Մատչելի հղումներ

Պահպանողական Թեքսաս նահանգում թեժ պայքար է սպասվում  


Թեքսասում այս շաբաթ մեկնարկեց 2018 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Պահպանողական Թեքսաս նահանգում, որտեղ թեկնածուները պատրաստվում են աշնանը կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, Դեմոկրատական կուսակցությունը, ըստ նախնական քվեարկության, հաղթելու մեծ շանսեր ունի:

Վերլուծաբանների կարծիքով՝ Թեքսասի քվեակությունը թե ՛ Թրամփի և թե՛դեմոկրատների համար լինելու է վճռորոշ:

Թեքսասը ներկայացնող դեմոկրատ Լիզի Փանիլը ակտիվ ըտնրարշավ է սկսել:

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր ձայները լսելի լինեն, որպեզի մեզ հետ կրկին հաշվի նստեն», - ասում է Թեքսաս նահանգի դեմոկրատ թեկնածու Լիզի Փանիլը:

Չնայած Ներկայացուցիչների պալատն ու Սենատը իրենց վերահսկողության տակ վերցնելու դեմոկրատների հույսերին և ոգևորությանը՝ Թեքսասում հանրապետական ընտրազանգվածը, ինչպես և նախկինում, շարունակում է սատարել Թրամփին:

«Նա շատ դրական գործեր է անում այս երկրի համար: Հուսով եմ՝ մարդիկ կտեսնեն, որ Թրամփի աջակիցների շարքերում նույնպես կան տարբեր էթնիկ խմբերի ու ազգերի ներկայացուցիչներ», - ասում է Թրամփի աջակից Ջենիֆեր Դրաբանտը:

Թրամփը նաև կոչ է անում իր աջակիցներին չլինել անտարբեր.

«Դուք հավանաբար հեռուստացույցի առջև նստած մտածում եք, որ թեև անցած նախագահական ընտրություններում չեիք քվեարկել, միևնույն է մենք հաղթեցինք: Այս անգամ այդպես չվարվե՛ ք: Սա պատմական ու վճռորոշ պայքար է, որին բոլորս պետք է ակտիվորեն մասնակցենք»:

Brookings հաստատության վերլուծաբան Բիլ Բիլսթոնը գտնում է, որ քաղաքական ձախողումները չհաշված՝ վերջին մեկ տարում Թրամփն հաջողվեց ամրապնդել իր դիրքերը Հանարապետական կուսակցության ներսում:

«Հանրապետական կուսակցության գաղափարական կորիիզը աջակցում է Դոնալդ Թրամփին: Այդ իմաստով, կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը այժմ Թրամփի կուսակցություն է», - ասում է Brookings հաստատության վերլուծաբան Բիլ Բիլսթոնը:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է անկում գրանցել հասնելով ռեկորդային մինիմումի: Միաժամանակ մեծ թվով հիասթափված հանրապետականներ շարունակում են լքել նրանց մայր կուսակցությունը, որն էլ իր հերթին հերթական դրական ուղերձներ է ուղարկում դեմոկրատներին:

XS
SM
MD
LG