Մատչելի հղումներ

Ժիրինովսկիի և Սոբչակի «ջրային միջադեպը»՝ Պուտինի ուղերձի ֆոնին


Սոցիալական ցանցերում բուռն քննարկուկմների թեման Վլադիմիր Ժիրինովսկիի և Քսենիա Սոբչակի «ջրային» սկանդալն է, իսկ դրա ֆոնին՝ ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:

Հինգշաբթի օրը՝ մարտի 1-ին, Դաշնային ժողովին և Ռուսաստանի վերնախավին ուղղված իր ամենամյա ուղերձի շրջանակներում՝ Պուտինի մոտ երկու ժամ տևողությամբ ելույթը ներառել է թեմաների, տնտեսության ոլորտի լայն շրջանակներ:

ՌԴ նախագահը հայտարարել է 2017 թվականին փորձարկված՝ անսահման հնարավորթություններ ունեցող նոր միջուկային զենքի մասին, ներկայացնելով նոր զինատեսակներ և միջուկային մարտագլխիկներ՝ուղղված ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

«Ռուսաստանի աճող ռազմական ուժը մեր մոլորակի խաղաղության ապահովման երաշխիքն է, քանի որ այդ ուժը մշտախես պահպանում է ռազմավարական հավասարակշռությունը և իշխանության հավասարակշռությունը», - հայտարարել է ՎՊ-ն:

Վլադիմիր Պուտինը, ով Մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններում, ըստ տարբեր հարցումների, հեշտությամբ կվերընտրվի, իր ուղերձում հնչեցրած գեղեցիկ խոստումներից բացի նաև անդրադարձել է սոցիալական որոշ ոլորտների ծախսերի ավելացմանը, ինչի առնչությամբ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առանջնորդ Գենդաի Զյուգանովն արտահայտել է իր թերահավատությունը.

«Հիմնական հարցին պատասխան չկա՝ ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչպես, քանի որ առաջիկա երեք տարիներին, ըստ արդեն հաստատված բյուջեի, տնտեսության և սոցիալական ոլորտի խթանման հատկացումները կրճատվել են 17%-ով: Չկա նաև մեկ այլ հարցի պատասխանը: Ո՞վ է այդ ամենը իրականացնելու, նրա (Պուտինի) այս թի՞մը, որը վեջին տարիներին միայն ձախողումներ է գրանցել», - հայտարարել է Զյուգանովը:

Պուտինի նախնտրական քարոզարշավի երկարաշունչ խոսոտումներն ունկնդրած Ռուսաստանի հանրությունը՝ նախօրեին նաև հնարավորություն ունեցավ վայելել Ռուսաստանի նախագահական ընտրություններին 6-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրած Վլադիմիր Ժիրինովսկիի հերթական նախընտրական շոու-սկանդալը:

Ի պատասխան Ժիրինովսկիի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական ու ոչ կոռեկտ արտահայտություններին՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում կազմակերպած բանավեճի ժամանակ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ջուր էր լցրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի վրա՝ ավելի թեժացնելով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ ստեղծված արդեն իսկ լարված մթնոլորտը:

Շատերը համացանցում ողջունել են Սոբչակի այս քայլը և որակելով այն «Նեմցովի պատասխանը Ժիրինովսկուն»՝ հիշատակելով Ժիրնովսկու և Նիժնի Նովգորոդի նահանգապետ Բորիս Նեմցովի հայտնի հեռուստաբանավեճը, որի ընթացքում Ժիրինովսկին չէր զսպել իր «ջրային» ագրեսիան:

XS
SM
MD
LG