Մատչելի հղումներ

Ռուս օլիգարխի և փոխվարչապետ Պրիխոդկոյի նորվեգական հանգիստը


Կրեմլի քննադատ և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հրապարակած սկանդալային տեսանյութը 1 շաբաթվա ընթացքում դիտվել է մոտ 5 միլիոն անգամ:

Միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի և Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի անձնական հարաբերությունները բացահայտող սկանդալային տեսանյութը Ալեքսեյ Նավալնու հակակոռուպցիոն հիմնադրամի ինտերնետային կայքում և YouTube-ի էջում 1 շաբաթվա ընթացքում դիտվել է մոտ 5 միլիոն անգամ:

Polygraphinfo-ի փոխանցամբ՝ տեսանյութի հրապարակումից հետո Նավալնու և օլիգարխ Օլեգ Դերիպասկայի ներկայացրած երկու դատական հայցերից անմիջապես ընթացք է տրվել միայն միլիարդատեր Դերիպասկայի հայցադիմումին, որի արդյունքում «Ռոսկոմնադզորը»՝ Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների հսկողության դաշնային ծառայությունը, արգելափակել է տեսանյութը տարածած ինտերնետային կայքերը:

Հայտնի է, որ Պուտինի մտերիմ ընկերը համարվող օլիգարխ Դերիպասկան սերտ հարաբերությունների մեջ է նաև նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավ նախկին տնօրեն Փոլ Մանֆորտի հետ, իսկ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Պրիխոդկոն, ով համարվում է արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի ամենաազդեցիկ ստվերային խորհրդատուն, հանդիասնում է նաև «Тактическое ракетное вооружение» տակտիկական հրթիռային համակարգեր արտադրող ռազմաարդյունաբերական մասնավոր կորպորացիայի գլխավոր տնօրենը:

Նշենք, որ ընդդիմադիր գործիչ Նավալնին, ում արգելվեր էր մասնակցել Ռուսաստանի գալիք նախագահական ընտրություններին, տվյալ հետաքննական տեսանյութը հրապարակել էր Փետրվարի 8-ին:

2016 թվականի օգոստոս ամսին Նորվեգիայում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է փոխվարչապետ Պրիխոդկոն ժամանակ անցկացնում «VIP ծառայություններ» մատուցող թեթևաբարո աղջիկների և միլիարդատեր օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ վերջինիս պատկանող մասնավոր զբոսանավի վրա:

Տեսանյութում Պրիխոդկոն և Դերիպասկան «VIP ծառայություններ» մատուցող ուղկեցորդուհու ներկայությամբ քննարկում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, որի վատթարացման համար մեղադրում են՝ ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Վիկտորիա Նուլանդին:

Նավալնու փոխանցմամբ՝ տվյալ տեսանյութը նա տեսել է Նաստյա Ռիբկա մականվամբ «VIP ծառայություններ» մատուցող ուղկեցորդուհի Անաստասիա Վաշուկևիչի YouTube-ի և Instagram-ի էջերում: Նավալնին իր հետաքքննական ֆիլմում ներառել է նաև Նաստյա Ռիբկայի հեղինակած «Ինչպես գայթակղել միլիարդերի» գրքից այն հատվածը որտեղ Ռիբկան կողմից Դերիպասկային տված գաղտնանունը «Ռուսլան» է, իսկ Պրիխոդկոյը մականունը՝ «Պապա»:

Նշենք, որ Սերգեյ Պրիխոդկոն չի հերքել տեսանյութում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև՝ Ռիբկայի պատմությունը անարժանահավատ չի որակել:

Փետրվարի 9-ին «ՌԲԿ» լրատվական ծառայությանը տված գրավոր հաղորդագրության մեջ, ինչևէ, Պրիխոդկոն Ալեքսեյ Նավալնուն «քաղաքական ձախողակ է» որակել, ով հերթական անգամ սադրանքի միջոցով փորձում է ուշադրությունն իր վրա հրավիրել: Ռուսաստանի փոխվարչապետը նշել է նաև, որ Մանաֆորտին անձամբ չի ճանաչում և հավելել, որ շփոթեցնող կերպով ամեն ինչ խառնել է իրար:

Փետրվարի 10-ին Դերիպասկայի փաստաբանները դատի են տվել Նաստյա Ռիբկային `պահանջելով, որ նա անհապաղ հեռացնի Instagram-ի իր էջի 14 գրառումներն ու 7 տեսանյութերը՝ որենք խախտում են Դերիպասկայի ՌԴ Սահմանադրության 24-րդ հոդվածով սահմանված Մասնավոր կյանքի գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքները:

Ալեքսեյ Նավալնու պաշտոնական կայքը ներկա պահին արգելափակված է: «Ռոսկոմնադզորը»-ի փոխանցմամբ՝«մոտ 30 ինտրնետային աղբյուրներ» հեռացրել են Նավալնիի տեսանյութը իրենց կայքերից:

XS
SM
MD
LG