Մատչելի հղումներ

Ռուսական կործանված օդանավից հայտնաբերվել է 2ՕՕ բեկոր


Ռուսական կործանված օդանավից հայտնաբերվել է 2ՕՕ բեկոր
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

7ՕՕ հոգանոց փրկարարական խումբ է այս պահին շարունակում Սարատովի ավիաուղիներին պատկանող օդանավի կործանումից զոհված անձանց մարմինների ու օդանավի մասերի որոնողական աշխատանքները։ Օդանավը, որի մեջ կար 71 մարդ, վայր էր ընկել Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավայանից իրականացրած թռիչքից րոպեներ անց, 8Օ կմ հեռավորության վրա։

Օդանավի կործանման պատճառները կարող են լինել եղանակային վատ պայմանները, անձնակազմի կողմից թույլ տրված սխալը կամ անսարքությունը։ Հետաքննիչներն այս պահին չեն կարծում, որ այն ահաբեկչական գործողության հետեւանք է։ Մինչեւ կործանումը օդանավից չի ստացվել անսարքության մասին հաղորդագրություն։

Նրանց խոսքերով, օդանավը պայթել է միայն գետնին հարվածելուց հետո։ Մինչ այժմ հայտնաբերվել է օդանավի 2ՕՕ բեկոր։ Ուղեւորների մեջ են եղել նաեւ երկու անչափահասներ ու մեկ մանկահասակ երեխա։

Սակայն ինչպես Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն է ասում, ՝՝Դեռեւս շատ վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար։ Այս պահին որոնում ենք օդանավի սեւ արկղերը՛՛։

Տեղի բնակիչները, լսելով պայթյունը, սկզբում կարծել են, թե պայթել է մոտակա էլեկտրակայանը։ ՝՝Հետո ստացանք հաղորդագրություն ուղղաթիռի պայթյունի մասին։ Ավելի ուշ իմացանք, որ պայթյունը օդանավի կործանման աղմուկն էր՛՛, ասում է բնակիչներից մի կին։

Տրանսպորտի նախարարի խոսքերով, այստեղ են ժամանել հոգեբանների խմբեր, տեղում օգնություն ցուցաբերելու համար զոհվածների հարազատներին։ Ապահովագրական ընկերությունները խոստանում են յուրաքանչյուր զոհի դիմաց ընտանիքներին փոխհատուցել 35 հազարական դոլար։ Տեղական իշխանություններն այդ գումարի ծավալները կավելացնեն։

Օդային նման վերջին մեծ աղետը Ռուսաստանում տեղի էր ունեցել 2Օ16 թվականին, երբ Սոչիից թռիչքն իրականացրած օդանավի կործանման պատճառով զոհվեցին Կարմիր բանակի երգչախմբի բոլոր անդամներն ու անձնակազմի աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ 92 մարդ։ Աղետը տեղի էր ունեցել օդաչուի սխալի պատճառով։ Ռուսաստանի պատմության մեջ օդային ամենամեծ աղետը 2Օ15 թվականին Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավի կործանումն էր, որին զոհ գնացին նրա մեջ գտնվող բոլոր 224 անձինք։ Կործանման պատասխանատվությունն այն ժամանակ իր վրա վերցրեց Դաեշ ծայրահեղական խմբավորումը։

Կիրակի օրը դեպի Օրսկ թռչող երկակի շարժիչով Անտոնով մակնիշի օդանավն առաջին թռիչքն իրականացրել էր 2ՕՕ4 թվականին։

Facebook Forum

XS
SM
MD
LG