38 ամյա Ադամ Յորքը մշտապես հաճախում էր մարզադահլիճ: Ցավոք, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ուր նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ախտորոշումը՝ գրիպ:
«Ամեն ինչ շատ արագ ընթացավ: Նա հեռախոսով ասաց, որ իրեն վատ է զգում, որից հետո հայտնվեց հիվանդանոցում ու նրան միացրեցին արհեստական շնչառության սարքին: Սա արագ բռնկվող գրիպի տեսակներից է»,- ասում է Ադամի կին Ֆելիցիա Յորքը:
Նման գրիպի զոհերից է Ալաբամա նահանգից 3-րդ դասարանցի մի աղջնակ, ով մահացավ մի քանի օրում:
Հիվանդության տարածումը կանխելու համար, մանկապարտեզներում և այլ հիմնարկներում ձեռնարկել են քիմիական ախտազերծման աշխատանքներ: Որոշ նահանգներում փակվել են դպրոցներ, իսկ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով:
«Այսօր մենք երկու անգամ ավել փորձեր ենք իրականացնում ու 4 անգամ ավելի շատ ենք ախտորոշում գրիպ»,- ասում է Էմորի համալսարանի բժշկական դպրոցի դասախոս Ջեսի Ջերնիգանը:
Հիվանդությունների վերահսկման ու դրանց դեմ պայքարի ամերիկյան գերատեսչությունն այս ժամանակահատվածը որակել է որպես ամենավտանգավոր վերջին 8 տարիների ընթացքում: Փորձագետները տեղեկացնում են, որ H3N2 նոր տեսակի գրիպի զոհ են գնացել արդեն 30 երեխաներ: Հայտնի է, որ տարեկան գրիպից մահանում է 12-55 հազար մարդ:
Գրիպին դիմադրելու համար բժիշկները կոչ են անում ազգաբնակչությանը դիմել պատվաստումների, խմել վիտամիններ և չշփվել հիվանդության ախտանշաններ ունեցող մարդկանց հետ:
Facebook Forum