Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար՝ կապված չիլիացի եպիսկոպոսի հետ, ում մեղադրում են սեռական ոտնձգության քողարկման մեջ: Այդուհանդերձ Ֆրանցիսկոս պապը չի հրաժարվել եպիսկոպոսին աջակցելուց:
Նա այս առիթով տվել է մեկնաբանություններ Չիլի և Պերու այցելությունից առաջ: Հռոմի պապը լրագրողներին ասել է, որ ցավում է այն խոսքերի ու երանգների համար, որոնք օգտագործել է մեկնաբանություն անելիս, երբ անցած շաբաթ պատասխանել է լրագրողի հարցին եպիսկոպոս Խուան Բարոսի առնչությամբ:
«Բարոսի գործով ընթացել է հետաքննություն, սակայն որևէ ապացույց ի հայտ չի եկել: Այս առումով ես նկատի ունեի, որ չեմ կարող դատապարտել նրան, քանի որ չունեմ ապացույց»,- ասել է Հռոմի պապը:
Նա կրկին իր աջակցությունն է հայտնել եպիսկոպոս Բարոսին՝ ընդգծելով, որ Վատիկանն անցկացրել է հետաքննություն, սակայն չի հայտնաբերել եպիսկոպոսին դատապարտելու որևէ առիթ:
Հիշեցնենք, որ եպիսկոպոսի քննադատները նրան մեղադրում են իր նախկին ղեկավար չիլիացի քահանա Ֆերնանդո Քարադիմայի սեռական ոտնձգության մասին լռելու հարցում:
Facebook Forum