Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան կմասնակցի Ձմեռային խաղերին


Չնայած Փհենյանի միջուկային սպառնալիքի վերացմանն ուղղված ջանքերի անարդյունավետությանը՝ միջազգային ասպարեզում մեծ ձեռքբերում է համարվում Հարավային Կորեայում փետրվարին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիսի մասնակցությունը:

Ամեն ինչ սկսվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա ուղերձից, երբ Կիմ Ջոն Ընը իր շնորհավորական ելույթում ներառեց նաև մի քանի խոսք հրթիռների և զինատեսակների մասին:

Միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման կոճակը մշտապես իմ սեղանին է, հայտարարեց Կիմը՝ ավելացնելով, որ իր խոսքերը պետք չէ չընկալել իբրև սպառնալիք, այլ՝ ԱՄՆ-ին հակազդելու փորձ: Երկու օր անց, հաջորդեց Վաշինգտոնի պատասխանը:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը վերջերս հայտարարեց, որ իր սեղանին մեծ և հզոր ատոմային կոճակ ունի: Նրա սովատանջ և հյուծված վարչակազմից մեկը կարող է նրան տեղեկացնել, որ ես էլ ատոմային կոճակ ունեմ, որն ավելի մեծ է ու հզոր, և այն աշխատում է», - գրեց Թրամփը իր Թվիթերի էջում:

Սա, թերևս, Թրամփի և Կիմ Ջոն Ընի առաջին առճակատումը չէր: Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին Կիմը Դոնալդ Թրամփին ծերուկ էր անվանել, որին ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահը Կիմ Ջոն Ընին անվանել էր «գեր գաճաճ»:

Փորձագետ Ջեյմս Հոարի կարծիքով՝ չափազանց մտահոգիչ է, երբ հզոր և կործանարար զինատեսկաներ ունեցող երկու երկրների ղեկավարներ չեն հարգում միմյանց ու անցնում են անձնական վիրավորանքների: «Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես Թրամփը ավելացրեց ճնշումը Փհենյանի վրա, միաժամանակ տեսանք փոփոխություն Վաշինգտոնի հռետորաբանության մեջ:

Եվ չնայած Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում Միջազգային հանրության ջանքերի անարդյունավետությանն ու ձախողումներին՝ գրանցվեց բավականին մեծ ձեռքբերում մեկ այլ ոլորտում:

Վերջերս պաշտոնական Փհենյանը երկոսություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդանշաններ ուղարկեց Հարավային Կորեա՝ հայտարարելով, որ չի բացառում փետրվարին Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին մարզիկներ ուղարկելու հնարավորությունը:

Երկու երկրները, այնուհետև, սկսեցին բանակացել հատուկ կապուղու միջոցով, ինչը ըստ փորձագետների, աննախադեպ առաջընթաց պետք է որակել՝ հաշվի առնելով վերջին տարիներին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ուղիղ հաղորդակցության բացակայությունը:

Ձմեռիային օլիմպիական խաղերին Հյուսիսի մանակցության մասին ընդհանուր համաձայնությունը հաստատվեց երկու երկրների միջև գտնվող ապառազմականացված գոտում հունվարի սկզբին կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում:

Թե՛Սեուլի և թե՛ Փհենյանի պաշտոնական դիվանագետները ներկայումս շարունակում են բանակցությունները և պատրաստվում են առաջիկա Ձմեռային խաղերի մեկնարկին:

XS
SM
MD
LG