ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կոչ են անում ամերիկյան օրենսդիրներին վերահաստատել հատուկ վերահսկողության մասին ծրագիրը: Հիշեցնենք, որ այն սուր քննադատության էր ենթարկվել իրավապաշտպան կառույցների կողմից, որոնք պնդում էին, որ այն խախտում է քաղաքացիների իրավունքները:
ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է ի օգուտ օտարերկրյա հետախուզության մասին ակտի համար 702 մասի վերսկսմանը: Ծրագրի վերսկսման օգտին է անցած շաբաթ քվեարկել նաև Ներկայացուցիչների պալատը: Այժմ հերթը նախագահ Թրամփինն է, ով պետք է ստորագրի օրենքը:
Փաստաթղթի 702-րդ մասը թույլ է տալիս ամերիկյան հատուկ ծառայություններին գաղտնալսել մարդկանց միջև զրույցները, ներառյալ Facebook, Google, Verizon և այլ մասնավոր ընկերությունների միջոցով տեղի ունեցած խոսակցությունները:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մեծ կարևորություն են տալիս ծրագրի վերսկսմանը, քանի որ ըստ նրանց, այս ծրագրի միջոցով հնարավոր եղավ ստանալ արժեքավոր տեղեկություն, որը չափազանց օգտակար էր հակաահաբեկչական պայքարում:
Facebook Forum