Հունվարի 16-ին Վանկուվերում կայանալիք բանակցությունները նախատեսում են կառուցողական քննարկումներ՝ ուղղված Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ու առկա ճգնաժամը դիվանագիտական ճանապարհներով հարթելու գնահատմանը:
Դիվանագիտական երկարատև բանակցությունների արդյունքում Հյուսային և Հարավային Կորեաները համաձայնել են երկխոսել՝ ստեղծված միջուկային ճգնաժամից առաջացած լարվածությունը մեղմելու նպատակով:
Առաջիկա երեքշաբթի օրը Վանկուվերում կքննարկվեն Հյուսիսի վրա միջազգային ճնշման ավելացման հետագա տարբերակները:
«Կողմերը քննարկելու են գործնական մեխանիզմների ապահովումը` Կիմի ռեժիմի վրա շարունակական ճնշում գործադրելու համար՝միաժամանակ ապացուցելով ճգնաժամը դիվանագիտական ճանապարներով հարթելու կենսունակությունը», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունից Բրայն Հուքը:
ԱՄՆ-ի պնդմամբ՝ միջազգային պատժամիջոցները մեծապես են ազդել Հյուսիսային Կորեայի վրա: Ըստ պաշտոնական աղբյուրների, Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայում իշխանափոխության իրականացման կոչեր չի անում, սակայն ԱՄՆ-ն Չինաստանի հետ երկխոսում են Կորեական թերակղզու անվտանգ ապամիջուկայնացման տարբերակների շուրջ:
«Մեր առաջարկը այն է, որ ԱՄՆ-ի և չինացի զինվորական պաշտոնյաները հանդիպեն և քննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման այնպիսի սցենարներ, որոնք անվտանգ կլինեն բոլոր երկրների համար», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունից Սթիվ Գոլդսթեյնը:
Վերլուծաբանները գտնում են, ինչևէ, որ Չինաստանը զգուշությամբ է վերաբերվում այս զգայուն հարցին:
«Նրանք վախենում են, որ եթե երկխոսեն ԱՄՆ-ի հետ, ապա դա կարող է սխալ ազդակներ հաղորդել Թրամփի վարչակազմի կողմից և կարող է ընկալվել իբրև կանաչ լույս՝ առաջ գնալու, նույնիսկ՝ Հյուսիսային Կորեայի վրա հարձակվելու կամ տարածաշրջանն ապակայունացնելու համար», - գտնում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Բոնի Գլասերը:
Չնայած Չինաստանը և Ռուսաստանը հրավիրված չեն Վանկուվերի առաջիկա հանդիպմանը, ԱՄՆ-ի պաշտոնյաների փոխանցմաբ՝ նրանք գրավոր տեսքով կտեղեկացվեն երեքշաբթի օրը կայանալիք բանակցությունների մասին: