Տիբեթի լեզվի պաշտպան Տաշի Վանգչուկը շարունակում է գտնվել անազատության մեջ և հրաժարվում է ընդունել Չինաստանի իշխանությունների կողմից իրեն ներկայացված մեղադրանքները:
Անջատողական շարժում սկսելու համար մեղադրվող ակտիվիստը ձերբակալվել էր համացանցում իր տարածած տեսագրության համար, որում վերջինս քննադատել էր Չինաստանի կառավարությանը տիբեթյան մշակույթի ոչնչացման համար:
Հնդկաստանի հյուսիսային Դարամսալայի բնակիչները ընդվզում են տիբեթցի 32-ամյա ակտիվիստի ձերբակալության դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև առցանց ստորագրահավաք են անցկացնու՝մ ի նշան աջակցության:
Վանչուկի փաստաբանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դեռ չեն հրապարակել Տաշի Վանգչուկի դատավճիռը:
Human Rights Watch-ի փոխանցմամբ՝դատավճռի հետաձգումը վկայում է այն մասին, որ ակտիվիստի հանդեպ հնարավոր է անարդար որոշում կայացվի, օրինակ՝ մինչև 15 տարի ազատազրկում,որը մեծ խայտառակություն կլինի Չինաստանի տեղական և կենտրոնական իշխանությունների համար: