Մատչելի հղումներ

Կործանվել կամ վնասվել է ռուսական առնվազն 7 ռազմաօդանավ


Սիրիայում մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը տվել է օդային ուժերում գրանցված ամենամեծ կորուստները։ Միջերկրական ծովի ափին գտնվող Հմեյմիմի օդային բազայի վրա իրականացված հարձակման արդյունքում կործանվել է ու վնասվել 7 ռազմաօդանավ։

Այս մասին հաղորդում են ռազմական դիվանագիտական երկու աղբյուրներ։ Վնասվել է առնվազն 4 կործանիչ, երկու ռազմաօդանավ եւ մեկ բեռնատար օդանավ, ինչպես նաեւ զենքերի ու զինամթերքի պահեստը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ այս դեպքի մասին, որի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 1Օ զինծառայող։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս էր անսպասելի այց կատարել Հմեյմիմի օդային բազա, որտեղ հայտարարել էր Սիրիայից ռուսական զորքերի աստիճանական հետքաշման մասին։

Պուտինն այս հայտարարությամբ հանդես էր եկել, երբ Ռուսաստանն արդեն սկսել էր ավելի մշտական ներկայություն հաստատել Հմեյմիմում, ինչպես նաեւ Տարտուսի ծովային բազայում։

Facebook Forum

XS
SM
MD
LG