Մատչելի հղումներ

Թրամփը մտադիր է դադարեցնել Պաղեստինի դրամական հատկացումները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել պաղեստինցիներին միլիոնավոր դոլարների հատկացումները՝ նրանց մեղադրելով Իսրայելի հետ խաղաղության բանակցություններից հրաժարվելու մեջ։

Թրամփը իր թվիթերյան գռառման մեջ ընդգծել է, որ Երուսաղեմի հարցը բանակցությունների սեղանին դրված չի լինելու եւ ավելացրել, թե «քանի որ պաղեստինցիները չեն ցանկանում շարունակել բանակցային գործընթացը, ապա ի՞նչ կարիք կա հսկայական գումարներ հատկացնել նրանց»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է դադարեցնի Պաղեստինին տրամադրվող մարդասիրական օգնությունը:

«Կարծում եմ, որ նախագահը մասնավորապես ասել է, թե չի ցանկանում հավելյալ ֆինանսական օգնություն տրամարդել, կամ մտադիր է դադարեցնել պաղեստինցիներին տրամադրվող օգնությունը, քանի դեռ նրանք չեն չհամաձայնել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բանաձևը ոչ մի կերպ չօգնեց իրավիճակին, իսկ մենք փորձում ենք նպաստել խաղաղության գործընթացին: Այլապես զիջումների նախագահը չի գնա»:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է մնացել բանակցություններից՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո:

Նախորդ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ քվեարկեց ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը անվավեր համարելու օգտին։

XS
SM
MD
LG