Մատչելի հղումներ

Բրոնքսի բնակարանային հրդեհից առնվազն 12 մարդ է զոհվել


Նյու Յորքում հինգշաբթի օրը բռնկված հրդեհը վերջին 25 տարիներին գրանցված ամենակործանարար բնակարանային հրեդեներից է:

Նյու Յորքի տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ Նյու Յորքում վերջին տասնամյակում գրանցված ամենակործանարար բնակարանային հրեդեներից մեկի արդյունքում հինգշաբթի երեկոյան առնվազն 12 մարդ է զոհվել,կան բազմաթիվ վիրավորներ:

Հրդեհը բռնկվել է Նյու Յորքի Բրոնքսի հյուսիսային շրջանի բնակելի շենքերից մեկում:

Ըստ նախնական հետաքննության՝ 12 զոհվածներից չորսը երեխաներ են: Նյու Յորքի քաղաքապետ Բիլդ դը Բլասիոն ցավով նշել է, որ մահածների մեջ կա նաև 1 տարեկան երեխա:

«Անցած գիշեր այստեղ՝ Բրոնքսում բազմաթիվ ընտանիքներ հրաժեշտ են տվել իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին: Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ այս ողբերգությունը վերջին 25 տարիներին Նյու Յորքում տեղի ունեցած հրեդեհներից ամենածանրերից մեկն է», - հայտարարել է Նյու Յորքի Քաղաքապետ Բիլդ դը Բլասիոն:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Դանիել Նիգրոյի փոխանցմամբ՝ հրդեհը պատահականորեն է բռնկվել երեք տարեկան երեխայի կողմից: Նրա հաղորդմամբ՝ բնակարանից դուրս պրծած երեխայի մայրը փախուստի դիմելուց բաց է թողել տան դուռը, որի արդյունքում էլ հրդեհը արագորեն տարածվել է միջանցքով և ողջ շենքով:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ հրդեհից փրկվել է առնվազն 20 մարդ, ևս 12-ը դուրս են բերվել բնակելի շենքից:

Facebook Forum

XS
SM
MD
LG