Չնայած ԱՄՆ-ի նախագահի տեսակետների հետ կապված մի շարք հակասություններին, նրա կառավարման առաջին տարվա ընթացքում երկրի տնտեսությունը գրանցել է ու շարունակում է գրանցել նկատելի աճ, ինչը դրականորեն է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Ինչպիսի՞ն կլինի 2Օ18-ը։
Ֆինանսական ճգնաժամը սկսվելուց 1Օ տարի անց, հակասություններով լի նախագահի կառավարման օրոք ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր զարգանում է շատ ավելի արագ, քան փորձագետները կարող էին ենթադրել։ Նոր Տարին էլ գալիս է այն ժամանակ, երբ շարունակում են բարձրանալ տոկոսադրույքները, ցածր է դրամի արժեզրկման արագությունը։
Տնտեսական փորձագետներից Գրեգ Մաքբրայդի խոսքերով, բացվում են նոր աշխատատեղեր, դրամական շուկայում գրանցվում է նկատելի աճ եւ որ ամենազարմանալին է, դրամական շուկաներում խոցելիության պակաս է գրանցվել։
Նախագահ Դոնալդ Թրամփն էլ, որն օրենսդրական պայքարում տարավ առաջին հաղթանակը, երբ հաստատվեց հարկային կրճատումների մասին նրա ծրագիրը, ասում է, թե ապագան այնքան պայծառ չի թվացել, որքան այսօր։
Տնտեսական փորձագետներից Քեն Սիմոնսոնը նշում է, ՝՝Եթե դեռեւս սեպտեմբերին հարցման ենթարկվածների մեծ մասը մեծ ռիսկ էր տեսնում դրամական շուկաներում, այսօր նկատելի մեծամասնությունը շուկաներն ավելի կայուն է համարում՛՛։
Սակայն տնտեսական ու ֆինանսական աշխարհի վրա կարող է ազդել քաղաքական յուրաքանչյուր քայլ։
Վերլուծաբան Քեն Մաթենը նշում է Հյուսիսային Կորեայի խնդիրն ու ավելացնում. ՝՝Դրամական շուկայում խաթարումներ միշտ էլ հնարավոր են։ Դրանք կարող են սկսվել օվկիանոսի հակառակ կողմից, կամ էլ հենց ԱՄՆ-ում, ինչպես պատահեց 2ՕՕ7-ին՛՛։
2Օ18-ը նաեւ ընտրությունների տարի է ԱՄՆ-ում։ Մինչեւ ԱՄՆ-ը 2Օ2Օ թվականին կորոշի ուզում է վերընտրել նախագահ Թրամփին, թե ոչ, 2Օ18-ին ընտրելու է Կոնգրեսի նոր անդամների, ու պատասխանելու հարցին, ուզում է օրենսդիր մարմնում պահպանել հանրապետականների մեծամասնությունը, թե Թրամփի դեմ ունենալ հակակշիռ դեմոկրատական մեծամասնություն։
Վերադառնալով տնտեսությանն՝ ասենք, որ 2Օ17 թվականին համաշխարհային տնտեսության 4 տոկոսի աճը կարեւոր գործոն է 2Օ18-ին կայուն աճ ապահովելու համար, եթե Եվրոպայում տեղի չունենան տնտեսական անսպասելի հարվածներ, ու եթե քաոսի մեջ չհայտնվի նավթով հարուստ Մերձավոր Արեւելքը, որտեղ Երուսաղեմի հետ կապված ԱՄՆ-ի վարած քաղաքականության փոփոխությունն արդեն իսկ դարձել է անհանգստությունների պատճառ։
Facebook Forum