Մատչելի հղումներ

Զեյդ Ռաադ ալ-Հուսեյն-ի հրաժարականի լուրը ապատեղեկատվություն է


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր քարտուղար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի խոսնակը հերքել է Ռաադ ալ-Հուսեյնի վաղաժամ հրաժարականի մասին մամուլի հրապարակումները՝ որակելով դրանք մոլերեցնող ապատեղեկատություն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և պաշտոնավարման երկրորդ փուլի վերաբերյալ հավակնություններ չունենալու մամուլի հրապարակումները չափազանց դրամատիկ, անսպասելի, սխալ և որոշ դեպքերում՝ ապակողմնորոշող է համարում:

Ալ-Հուսեյնի խոսնակ Ռուպեր Քոլվիլը մամուլում շրջանառվող ապատեղեկատվությանը մոլորեցնող է որակել.

«Այդ ամենը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը չի հրաժարվում իր պարտականություններից: Ի հակադրություն այս մասին բազմաթիվ հրապարակումների՝ նա հրաժարական չի տվել և հաշվի առնելով, որ հանձակատարը ունի քառամյա մանդատ, առանց վախի կամ քմահաճության կշարունակի պաշտոնավարել ավելի քան ութ ամիս՝մինչև վերջին օրը, որը օգոստոսի 31-ն է»:

Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը առաջին արաբ մահմեդականն է, ով զբաղեցնելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, քննադատել է մարդու իրավունքների խախտումները այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Բուրունդին, Աֆղանստանը և Վենեսուելան: Նա նաև չի խուսափել մեղադրանքներ ներկայացնել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին:

Քոլվիլի խոսքերով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի առաքելությունը, ըստ մանդատի՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումն է:

«Պարզ ու ազատ ինքնարտահայտվելը ակնհայտորեն մարդու իրավունքների գլխավոր հանձանակատարի առաքելության ամենակարևոր նախապայմանն է: Իսկապես, ինչպես կարող ես պաշտպանել մարդկանց՝ լռելով նրանց մասին», - ասել է նա:

Ռուպեր Քոլվիլիի փոխանցմամբ՝ Զեյդը գտնում է, որ գլխավոր հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը պետք է լինի վեց տարի: Ներկայումս այն չորս տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ: Զեյդի համոզմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը պետք է երկար պաշտոնավարելու հնարավորություն ունենա՝ իր կարծիքն ազատ և անփոխզիջում արհատայտելու համար:

XS
SM
MD
LG