Վաշինգտոնի որոշումն ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին բախումներ էր հրահրել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև: Արդյունքում բազմաթիվ պաղեստինցիներ ձերբակալվել են, որոնց թվում է 17 ամյա Ահեդ Թամիմին:
Օրերս դատարանը երկարացրեց նրա կալանքի ժամկետը: Թամիմիի փաստաբանները կալանավորումը դիտարկում են որպես վրեժխնդրություն նրանից և նրա ընտանիքից:
ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո սկիզբ առած բախումների արդյունքում գրանցվել են տասնյակ զոհեր:
«Մենք ենթարկվում ենք բռնաճնշումների օկուպացման արդյունքում: Նրանք փորձում են լռեցնել մեզ՝ թույլ չտալով ծածանել մեր դրոշը: Մենք այստեղ ենք նրանց ասելու համար, որ Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է», - ասում է Բեթղեհեմի պաղեստինցի բնակիչ Աժար Աբու Սրաուրը:
Այդ ընթացքում իսրայելցի ազգայնականները բողոքում են ընդդեմ Համաս խմբավորման: Նրանք արգելափակել են ձերբակալված պաղեստինցիների հարազատների ճանապարհը դեպի բանտ:
«Մենք ձեզ այստեղից կհեռացնենք: Բռնությունն ու ուժը այսուհետ չեն օգնի: Դուք մեզ չեք վախեցնի»,- ասում է իսրայելցի օրենսդիր, «Լիքուդ» կուսակցության անդամ Օրեն Հազանը:
Համասն իր հերթին դատապարտել է Իսրայելի գործողությունները:
Facebook Forum