Մատչելի հղումներ

Ռաուլ Կաստրոն խոստացել է հեռանալ հաջորդ ապրիլին


Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ նախատեսում է զբաղեցնել պաշտոնը մինչև եկող ապրիլ, որից հետո կհեռանա իշխանությունից: Այս ժամկետը երկու ամսով ավելի երկար է, քան նախատեսված էր նախկինում: Չնայած դրան՝ Ռաուլ Կաստրոյի իշխանությունից հեռացումը կազդարարի Կաստրոների ընտանիքի արդեն շուրջ 60 ամյա կառավարման ավարտը Կուբայում:

Կուբայի խորհրդարանը օրերս հավանության արժանացրեց Ռաուլ Կաստրոյի իշխանության երկարացումը մինչև ապրիլի 19-ը՝ կապված Իրմա փոթորկի հետևանքների վերացման հետ: Մինչև ապրիլ ամիսը 86-ամյա առաջնորդը կշարունակի ղեկավարել ազդեցիկ պետական խորհուրդը:

Սպասվում է, որ երկրի 57 ամյա փոխնախագահ Միգել Դիազ Քանելը կգլխավորի երկիրը Կաստրոյի հեռանալուց հետո: Ռաուլ Կաստրոն կշարունակի գլխավորել Կարիբյան երկրների կումունիստական կուսակցությունը:

Կաստրոների իշխանությունը Կուբայում սկիզբ է առել 1959 թվականի հեղափոխությունից: Ֆիդել Կաստրոն, ով մահացավ անցյալ տարի, 2008 թվականին իշխանությունը փոխանցեց իր եղբորը՝ Ռաուլին:

Փոխնախագահ Քանելը խոստացել է շարունակել Ռաուլ Կաստրոյի քաղաքականությունը, պահպանել պլանային տնտեսության և միակուսակցական համակարգի գերիշխանությունը և կառավարության կոշտ վերահսկողությունը Կուբայի հասարակական կյանքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG