Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը մի շարք հարցերում արմատապես տարբերվում է իր նախորդի որդեգրած քաղաքական կուրսից: Դրա վառ վկայություններից մեկն էլ Երուսաղեմի ճանաչումն էր որպես Իսրայելի մայրաքաղաք, որը շատերի կողմից քննադատության ենթարկվեց։
«Սա է Թրամփի քաղաքականության էությունը: Այն կանխատեսելի չէ, և ոչ միշտ հիմնված քաղաքական հաշվարկների վրա»,- ասում է Ռուդի դե Լեոնը «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» հաստատությունից:
Արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ ևս եղան փոփոխություններ, ներառյալ Հյուիսային Կորեայի հիմնախնդրի, Իրանի միջուկային համաձայնագրի ու Փարիզի բնապահպանական համաձայնագրի հարցերում:
Չնայած ավելի կոշտ արտաքին քաղաքականություն որդեգրելու մասին իր նախընտրական շրջանում արված խոստմանը, քննադատների կարծիքով, օրինակ, Իրանի միջուկային համաձայնագրի հարցում անհրաժեշտ է ավելի նուրբ դիվանագիտական մոտեցումներ որդեգրել:
Նախագահ Թրամփի մեկ այլ կտրուկ շրջադարձային փոփոխություններից է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս բերումը, որով Միացյալ Նահանգները դարձել է միակ երկիրը, որը մերժում է միջազգային այդ համաձայնագիրը:
Սակայն կան նաև այլ կարծիքներ, ըստ որոնց, Թրամփի վարչակազմի քաղաքականությունը շատ չի տարբերվում նախկին վարչակազմերից:
Ժառանգություն» հիմնադրամից Նայլ Գարդիներն ասում է, թե «Թրամփի վարչակազմի քաղաքականությունը համարում է ավանդական ամերիկյան արտաքին քաղաքականություն»:
Այսպիսով մեկ տարի անց կանխատեսումներն ու գնահատականները Թրամփի վարչակազմի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմազան են, երբեմն՝ հակասական ու շատ հաճախ՝ իրարամերժ:
Facebook Forum