Մատչելի հղումներ

Խաղաղ օվկիանոսում կործանվել է ԱՄՆ-ի նավատորմին պատկանող մարդատար օդանավ


Խաղաղ օվկիանոսում ամերիկյան նավատորմին պատկանող օդանավի կործանման արդյունքում երեք անձինք անհետ կորել են, 8 այլոց հաջողվել է փրկել։

C2-A Greyhound մակնիշի օդանավն ընկել է ծովի մեջ Օկինավայի կղզուց 925 կմ հեռավորության վրա, երբ ուղեւորներ ու բեռներ էր տեղափոխում Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից դեպի ՝՝Ռոնալդ Ռեյգան՛՛ ավիակիրը։


Կործանումից 4Օ րոպե անց փրկված անձինք տեղափոխվել են ավիակիր, որտեղից ստացվել են նրանց առողջական վիճակի մասին դրական տեղեկություններ։ Որոնողական աշխատանքները շարունակում են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի զինված ուժերին պատկանող նավերը։
Սկսվել է հետաքննություն, սակայն կործանման առնչությամբ վերջնական բացատրություն դեռեւս տրված չէ։

՝՝Ռոնալդ Ռեյգան՛՛ ռազմանավն այս օրերին Ճապոնիայի ծովային ուժերի հետ միասին Ֆիլիպինյան ծովում իրականացնում է համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 14 հազար զինծառայող։

Չորեքշաբթի օրն օդանավի կորածանումն ասիական ջրերում այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ խոշոր աղետն էր։

Facebook Forum

XS
SM
MD
LG