Մատչելի հղումներ

Մահացել է իտալական մաֆիայի պարագլուխը


Սալվատոր «Տոտո» Ռիինա
Սալվատոր «Տոտո» Ռիինա

Իտալիայի Պարմայի բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում քաղցկեղից ուրբաթ օրը մահացել է իտալական մաֆիայի պարագլուխ, 87-ամյա Սալվատոր «Տոտո» Ռիինան: Նրա մահը վրա է հասել ժամեր անց, երբ Իտալիայի արդարադատության նախարարությունը թույլ էր տվել Ռիինայի ընտանիքի անդամներին այցելել նրան վերջինիս տարեդարձի կապակցությամբ:

Իտալիայի դատարանը սիցիլիական մաֆիայի պարագլխին դատապարտել էր 26 ցմահ ազատազրկումների՝ նրան մեղադրելով Իտալիայի այն դատախազների և իրավապահների սպանությունների կազմակերպման մեջ, ովքեր պայքարում էին Կոզա Նոստրայի դեմ:

Ռիինան առաջնորդել է իտալական քրեական աշխարհն ավելի քան 23 տարի, որի ընթացքում Հռոմում կազմակերպվել են պայթյուններ՝խլելով ավելի քան 150 մարդու կյանք:

Նրան երկու անգամ ենթարկել ենվիրահատության, եւ գտնվում էրկոմայի մեջ բժիշկների վերահսկողության ներքո:

Նրա պատվիրած ամենաաղմկահարույց կազմակերպված սպանությունների շարքում են 1992 թվականի երկու դատավորների՝ Ջովանի Ֆալկոնի և Պաոլո Բորսելինոյի սպանություններն են, ովքեր պայքարել են մաֆիայի դեմ և 1987 թվականին արդարադատության են հանձնել մաֆիայի ավելի քան 300 ղեկավարների:

1993 թվականին ոստիկանությունը Ռիինային ձերբակալել էր Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում: Օրենքից ելնելով՝ նրան մեկուսացրել էին բանտի համապատասխան հատվածում, որը նախատեսված է մաֆիայի պարագլուխների համար և որտեղ սահմանափակ է ելումուտը բանտային խցից:

Facebook Forum

XS
SM
MD
LG