Մատչելի հղումներ

Թիլերսոնի և մյուս դիվանագետների համատեղ հայտարարությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Ֆրանսիայի,Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները այսօր ստորագրած համատեղ հայտարարությամբ դատապարտել են Սիրիայի իշխանություններին սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար:

Այդ հայտարարությունը հաջորդեցել է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից տարեսկզբին Խան Շեյխուն քաղաքում սարին գազի օգտագործման մասին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին:

«Մենք դատապարտում ենք այս սարսափելի արարքը և պահանջում ենք, որ սիրիական վարչակարգը անմիջապես դադարեցնի ցանկացած քիմիական զենք կիրառումն ու վերջապես հայտարարի Քիմիական զենքի օհգտագործումն արգելող կազմակերպությանը իր ունեցած քիմիական զենքերի մասին», - ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարարները նաև ընդգծել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման այլ դեպքերի ուսումնասիրության կարևորությունն ու կոչ են արել ՄԱԿ-ին պահպանել համատեղ քննչական մեխանիզմը, որը հաստատվել է OPCW- ի հետ:

Դիվանագետները նաև կարևորել են միջազգային արձագանքի մեխանիզմներ ստեղծելու կարևորությունը՝ հանուն արադարատության կայացման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ հետագայում նման անմարդկային հարձակումները կանխարգելելու նպատակով:

XS
SM
MD
LG