Մատչելի հղումներ

Կոնգրեսական. Հետապնդելով միասեռականներին՝ Ադրբեջանը միջնադար է սուզվում


Ադրբեջանն իր՝ միասեռականների դեմ ուղղված մոտեցումներով գնում է դեպի միջնադար, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրանք Փալոնը.

«Ադրբեջանում խորանում են դեպի միապետություն տանող գործընթացները, դա Հայաստանի ճիշտ հակառակն է, Ադրբեջանը միապետություն է դառնում»:

Ֆրանք Փալոնի խոսքով, 40 կոնգրեսականների հետ միասին ինքը վերջերս կարեւոր նախաձեռնության է միացել, կոչ անելով պետքարտուղար Թիլերսոնին պաշտոնապես հայտարարություն անել Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով նախորդ ամիս Ադրբեջանում 80-ից ավելի սեռական փոքրամասնությունների ներկայացուցչի ձերբակալմանը, կոնգրեսականը նշում է.

«Դա ինձ հիշեցնում է Ռուսաստանի իրավիճակը: Դա հենց այն է, ինչ անում են միապետները՝ ընդդիմանալով ցանկացած տեսակի առաջադեմ գաղափարների եւ առաջադիմությանն ընդհանրապես»:

Հարավային Կովկասի հասարակություններն ընդհանուր առմամբ անհանդուրժող են սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այսպես, Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Գուրամ Կաշիան հալածանքների արժանացավ, երբ որոշեց մեկ անգամ կրել սեռական փոքրամասնությունների գույներով թեւկապը: Հայաստանում իրավապաշտպանների համաձայն «Ոսկե Ծիրան» փառատոնի ծրագրից հանվել էր միասեռական սիրո նվիրված կինոնկար: Ադրբեջանում սակայն, իրավիճակն անհամեմատ վատ է, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսականը.

«Միասեռական մարդկանց պատժելը դա հին մտածելակերպի նշան է: Արդյունքում այդ մարդկանց վերաբերվում են այնպես, կարծես թե նրանք հանցագործ են: Դա ուղղակի անհեթեթ է: Հայաստանում իրավիճակն այդպիսին չէ, Հայաստանը դրական առումով շատ ավելի առաջադեմ է, մինչդեռ Ադրբեջանում միասեռականներին օտարում են հասարակությունից, ծեծում, խոշտանգումների ենթարկում եւ բանտարկում»:

Հայաստանում սակայն միասեռականները նույնպես բողոքում են հասարակության կողմից ճնշումներից:

«Սեքս աշխատանքը հիմնականում հենց այդ խնդրի շուրջ է եղել, որ ոչ ոք ինձ աշխատանք չի տրամադրել եւ ես բռնություն եմ տեսել այդ տարիների ընթացքում», - ասում է ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված իրենց հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կոնգրեսականները կոչ են անում Դոնալդ Թրամփի վարչակազմին հրապարակայնորեն բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների խնդիրը: «Ադրբեջանի պետությունը պետք է հարգի իր բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ նրանից, թե նրանք ովքեր են եւ ում են սիրում», - նշված է կոնգրեսականների հայտարարության մեջ: Կոնգրեսականներն ընդգծում են, որ Միացյալ Նահանգները, որպես մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատար, պետք է թույլ չտա տարբեր տեսակի միապետերին անպատժելիորեն ոտնահարել մարդու իրավունքները:

Ամերիկացի զինվորականները վերանորոգում են Երեւանի ծերանոցը

Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների կողմից վերանո

Facebook Forum

XS
SM
MD
LG