Մատչելի հղումներ

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հաջորդ շաբաթ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հերքել, որ ներկայումս բանակցություններ են տարվում հաջորդ շաբաթ Հանոյում կայանալիք ԱՊԵԿ-ի գագաթաժողովի շրջանակներում երկու նախագահների հանդիպման համար:

Նոյեմբերի 3-ին Կրեմլը հայտարարել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման համար տարվող բանակցությունների մասին: Երկու նախագահների հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայանալիք ԱՊԵԿ-ի գագաթաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը առաջին անգամ հանդիպել էին հուլիսին, Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում: Նրանք քննարկել էին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղանդրանքներն ու պայմանավորվել ամրապնդել ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները:

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, ինչևէ, այս ընթացքում ավելի են սրվել: Օգոստոսին Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը: Ըստ Կրեմլի՝ այս քայլով Վաշինգտոնը փոշիացրեց երկու երկրների հարաբերությունների բարելավման սպասումները:

Նշենք, որ ի պատասխան նոր պատժամիոջոցների մասին որոշման՝ Պուտինը պահանջեց ԱՄՆ-ից կրճատել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններում աշխատողների թիվը:

Հարցին, թե արդյոք Պուտինն ու Թրամփը հանդիպելու են Ասիայի եւ Խաղաղօվիանոսյան 21 երկրների համագործակցության գագաթաժողովին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում նման հանդիպումը.

«Այո, մենք չենք բացառում նման հանդիպման հավանականությունը: Իհարկե, այն այժմ քննարկումների փուլում է: Երբ մեր բանակցությունների արդյունքում բոլոր մանրամասները պարզ լինեն, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին», - հայտարարել է Պեսկովը:

ԱՊԵԿ-ի գագաթաժողովը տեղի կունենեա նոյեմբերի 8-10-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:

XS
SM
MD
LG