Մատչելի հղումներ

Թրամփի այցը Չինաստան


Մինչ Դոնալդ Թրամփը Չինաստանում փորձելու է կարևոր առևտրային խնդիրներ քննարկել, չանտեսելով Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը, բազմաթիվ չինացիներ ավելի մտահոգված են Թրամփի ներգաղթի և վիզաների նոր քաղաքականությամբ:

Չիանստանի նախագահ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի Ֆլորիդայում կայացած վերջին հանդիպումից հետո երկու երկրների հարաբերություններում, ճիշտ է որոշ փոփոխություններ գրանցվել են, բայց առևտրային հարաբերություններում խնդիրների կարգավորման առնչությամբ ոչ մի բեկումնային և արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Թրամփը իր ուղևորությունից մի քանի օր առաջ Չինաստանի առևտրային պակասորդի խնդիրը «ամոթալի և սարսափելի» որակեց:

Հյուսիսային Կորեայի խնդիրը դեռ օրակարգում է և Թրամփը իր այցի ընթացքում փորձելու է կրկին Պեկինի վրա ճնշում գործադրել Փհենյանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ:

Բազմաթիվ վերլուծաբաններ այնուամենայնիվ գտնում են, որ Պեկինը չի անցնի սահմանները Հյուսիսային Կորեայի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

«Չինաստանը կարող է որոշ զիջումների գնալ առևտրային հարցերում, որը սակայն բացասաբար չի անդրադառնա Չինաստանի տնտեսության վրա», - գտնում է Ռենմինի համալսարանից Շի Յինհոնգը:

Մաո Ցզեդունից հետո՝ այս ժամանակաշրջանում Չինաստանի երկրորդ ամենաազդեցիկ առաջնորդ հռչակված Սի Ցզինպինը ամեն ինչ անում է աշխարհում առաջատար առաջնորդի իր տեղը չզիջելու ուղղությամբ:

«Պեկինը նաև ցանկանում է համոզել Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կրոեային ուղղված ռազմատենչ հայտարարությունների տոնի փոփոխթյան հարցում, որի նպատակը ներկայիս լարված իրավիճակի մեղմացումն է», - գտնում է քաղաքագետ Շի Յինհոնգը:

Բազմաթիվ մարդիկ Պեկինում Հյուսիսային Կորեայի վտանգը չեն թերագնահատում, իսկ ոմանք ավելի անհանգստացած են Դոնալդ Թրամփի ներգաղթի և վիզաների խստացված համակարգի անցման վերաբերյալ:

XS
SM
MD
LG