Մատչելի հղումներ

iPhone X-ի վաճառքը կմեկնարկի 1 օրից


Apple ընկերության բրենդային սմարթֆոնի զանգավածային վաճառքը կմեկնարկի նոյեմեբերի 3-ին: Չնայած բացասական կանխատեսումներին՝ Apple ընկերության արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է ֆոնդային շուկայում։

Apple ընկերության արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է Apple-ի բրենդային սմարթֆոնի նոր մոդելի ՝iPhone X-ի սպասվածից ավելի մեծ քանակության պատվերների մասին վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո: iPhone X-ի նախնական պատվերների թիվը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում:

Ֆոնդային բորսաներում Apple-ի արժեթղթերի աճը նկատվել է բորսայական առևտրի մեկնարկի ամենասկզբից:

Ըստ Morgan Stanley ընկերության առաջատար մասնագետների կանխատեսումների՝ iPhone X- ը հանդիսանալաու է Apple ընկերության 2018 թվականի ընդհանուր վաճառքի և շուկայական հաջողության գրավականը:

Ըստ կանխատեսումների՝ ուրբաթ օրը շուկայում կհայտնվի ընդամենը 2-3 միլիոն, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին՝ ևս 25-30 միլիոն iPhone X սմարթֆոն:

Նշենք, որ միայն 2016 թվականին Apple ընկերությունը վաճառել է ընդհանուր թվով 78 միլիոն բջջային հեռախոս:

Հիշեցնենք, որ թեև iPhone X-ի դեբյուտային վաճառքը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին, բազմաթիվ վերլուծաբաններ համոզված են, որ Apple-ը դեռ պատրաստ չէ բավարարել սպառողների պահանջը և զանգավածային արտադրության փուլում հավանական խոչընդոտներից խուսափելու նպատակով՝ թուլացնելու է iPhone X-ի կատարելագործված դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիայի անվտանգությունը:

Apple-ը հերքել է այս տեղեկատվությունն ու հավաստիացրել, որ ոչ մի նմանատիպ հերհյուրանք չի կարող խոչընդոտ հանդիսանալ իր բրենդյաին սմարթֆոնի նորագույն մոդելի զանգավածային վաճառքի համար:

XS
SM
MD
LG